Հոգեբանի մոտ խորհրդատվության գնալով՝ նա 7 կգ նիհարեց. ահա, թե ինչպես…

Դիտումներ 162

Հոգեբանի մոտ խորհրդատվության գնալով՝ նա 7 կգ նիհարեց. ահա, թե ինչպես…

Ինչու գեր մարդիկ չեն նիհարում: Ըստ հոգեբանների՝ որովհետև նրանց ձեռնտու է այդպիսին մնալ:

Իրենց այդպես լավ են զգում:

Չափից շատ ուտելու և ավելորդ քաշի պատճառները մարդու գիտակցության մեջ են:

Միայն խնդիրներդ հաղթահարելով կարելի է ցանկալի կազմվածք և առողջ մարմին ունենալ:

 

Ճարպակալման պատճառները

 

1. Ավելի ներկայանալի դառնալ

Ոչ բոլոր մարդիկ են համարում, որ ավելորդ քաշը վատ է: Իչպե՞ս կնկարագրեիր գեր մարդուն 5 բնութագրիչով: Եթե նա բարի է, բարեկամական, նկատելի, հաճելի, ուժեղ, ապա քո աշխարհընկալման հետ ինչ-որ բան այն չէ…

Գեր մնալ նախընտրում են մարդիկ, ովքեր ուզում են ներկայանալի թվալ: Նաև նիհարել չեն շտապում նրանք, ովքեր չափազանց շատ պարտականություններ են ստանձնել տանը և աշխատավայրում: Ես այդ ամենից ինչպե՞ս գլուխ կհանեմ, եթե նիհարեմ:

Ինչպե՞ս ազատվել այս կեղծ պատկերացումից: Ոգեշնչող մարդու օրինակ գտիր: Նրան, ով ոչ միայն հրաշալիորեն գլուխ հանեց բոլոր գործերից, այլև բարեկազմ է: Ավելի լավ կլինի, եթե նա լինի ծանոթ, իրական մարդ, ոչ թե հայտնի մարդ:

 

 



2. Պաշտպանության տակ

Աելորդ քաշը շատ մարդկանց պաշտպանում է ոչ պետքական գործերից, հանդիպումներից, պարտականություններից: Ցանկացած անհաջողություն շատ հեշտ է ավելորդ քաշին վերագրել: Ինչո՞ւ դեռ չեմ աշխատում: Իմ քաշով այնքան դժվար է ամառանոց գնալը…

Ստացվում է՝ գեր մարդիկ չեն նիհարում, որովհետև ճարպը նրանց ուղղակի օգուտ է բերում:

Կազմիր այն բաների ցուցակը, ինչ տեղի կունենա քո կյանքում, եթե նիհարես՝ վերջում ավելացնելով «բայց»: Օրինակ՝ ես գրավիչ կլինեմ տղամարդկանց համար, բայց նրանք կարող են վնասել ինձ: Կարող եմ գեղեցիկ հագուստ կրել, բայց դրա վրա չափից շատ գումար կծախսեմ:

Եթե քեզ ավելի մոտ են թվում այս պնդումները, պետք է հոգեբանի դիմել: Բացառված չէ, որ շուտով կնիհարես՝ գիտակցելով, որ կյանքի խնդիրները կապված չեն ավելորդ քաշի հետ

3. Համեղ ուտել

Մարդիկ ինչո՞ւ են ուտում: Ոչ միայն երբ քաղցած են… Երբ զբաղմունք չունեն, ձանձրանում են, տխուր են, զայրացած են, վախեցած են, ընկերակցության համար:

Այս խնդրի լուծման համար արտահայտիր հույզերդ: Լաց եղիր, եթե ուզում ես: Երբ զայրացած ես, ֆիզիկական ակտիվություն արա: Մի վախեցիր մարդկանց պատմել՝ ինչ ես զգում: Լուռ ուտելու փոխարեն՝ ասա ես ցավ եմ զգում, տխուր եմ:

Երբ նյարդայնացած ես, ցրվելու լավագույն միջոցը աշխատանքային թերապիան է: Տունը հավաքիր, ինչ-որ բան դասավորիր, լոգարանը փայլեցրու… Ձեռքերը կզբավեն, նյարդային համակարգը կհանդարտվի, միաժամանակ չես ուտի:

 

 



4. Գլխավոր հաճույքը

Երն սնունդը միակ ժամանցն է, կգիրանա նույնիսկ գիրության բոորովին չկհակված մարդը: Լավագույն դեղամիջոցը օգտակար հոբբին է: Հեծանիվ քշել, զբոսնել, լողով, պարով զբաղվել: Հանդիպել բոլոր հին ըներներին… Կյանքը վառ գույներով չլցնելու դեպքում տխուր է լինում: Մարդը չափից շատ է ուտում և իրեն սպանում է՝ ավելորդ քաշ հավաքելով

5. Վատ սովորություններ

Կարելի է ուտել, երբ իսկապես քաղցած ես, կամ սովորության համաձայն: Պարզապես որովհետև այդպես է պետք, մանկուց են սովորեցրել: Կա պարզ հնարք, որը մեկ րոպեում կփոխի իրավիճակը: Հարցրու քեզ՝ ես հիմա խնձոր կուտեի՞: Եթե չես ուզում, ուրեմն իրականում քացած չես: Պարզապես համեղ բան ես ուզում, այդպես սովոր ես:

6. Փոխարինելու հնարք

Երբ կոնկրետ մթերք ես ուզում ուտել, առավելապես դա ցույց է տալիս, որ մարդուն կարող են որոշակի տպավորություններ չբավարարել: Հանգստի պակա՞ս ունես: Գարեջուր և աղի ձուկ ես ուզում: Սիրո պակա՞ս ունես: Քաղցր բան ես ուզում: Սնունդը կարծես փոխարինում է շատ կարևոր բանի

Սա խաբեություն է: Պետք է աշխատել ամեն ինչ այնպես դասավորել, որպեսզի հույզորի կեղծ փոխարինիչներ պետք չլինեն: Դա բարդ է: Ուստի իրենց կյանքի վրա աշխատելու փոխարեն շատ մարդիկ ընտրում են հարմարավետ ավելորդ քաշը:

7. Խնդիրներ հարաբերություններում

Գեր մնալով՝ կինը կարող է իրեն մխիթարել, որ խնդիրն ավելորդ ճարպի մեջ է, ոչ թե իր: Ահա, թե ինչու տղամարդիկ չեն ուզում իր հետ հարաբերություններ սկսել: Իսկ ի՞նչ կլինի, եթե ինքը նիհարի, բայց իրավիճակն անփոփոխ մնա:

Կանայք ամուսնության մի քանի տարիներից հետո գիրանում են, դադարում իրենց հետևել: Իհարկե, դա ամուսիններին դուր չի գալիս: Իսկ ի՞նչ կլինի, եթե ես նիհարեմ, բայց նրա հետաքրքրությունն իմ հանդեպ չվերադառնա: Այդ դեպքում բոլորովին չեմ իմանա ինչ անել… Ահա վախի դիրքորոշումը:

Լավ հարաբերություններ կառուցելու համար պետք է հաղթահարել անձնական խնդիրները:

Կանանց գիրության պատճառները հաճախ թաքնված են շրջապատող աշխարհի, տղամարդկանց հանդեպ անվստահության մեջ: Լինում է, որ երեխա ժամանակ բռնության ենթարկված կանայք մեծ տարիքում ավելորդ քաշ են ունենում: Միակ ելքը հոգեբանական խնդիրը հաղթահարելն է: Այդ դեպքում մարմինն էլ կփոխվի:

 



Ամենաընթերցվածը