Համեմը՝ շաքարախտի, դեպրեսիայի, ցիստիտի և թութքի դեմ

Դիտումներ 720

Համեմը՝ շաքարախտի, դեպրեսիայի, ցիստիտի և թութքի դեմ

Համեմը տարբերվում է այլ կանաչիներից սելենի բարձր պարունակությամբ։ Սերմի եթերային յուղում պարունակվող լինալոոլը և հերանիոոլը և տերևից առանձնացված դոդեցենալ նյութն ի զորու են տրոհել բակտերիաների բջիջները։ Համեմն ունի նաև հակավարակային ազդեցություն։

Այս դեղատոմսը մշակել են մոնղոլական ժողովրդական բուժարարները։

Շաքարային դիաբետ. տերևի եփուկ

Համեմի չորացրած տերևը մանրացրեք։ Չորացրեք ծածկի տակ, օդափոխվող տեղում։
Չորս գրամ հումքը լցրեք 200 մլ ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, 3 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք։

Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1,5 ժամ հետո։

Շարունակեք 60-90 օր։

Չոր խոտի մեջ մեծ է կենսաբանորեն ակտիվ նյութերի քանակը, թուրմն ունի բազմակողմանի ազդեցություն։

Նպաստում է ինսուլինի գոյացմանը ենթաստամոքսային գեղձում և բարձրացնում է հյուսվածքների զգայունությունն ինսուլինի հանդեպ։

Շաքարային դիաբետ. տերևի և ծաղկի թուրմ
Մանրացրեք, խառնեք համեմի տերևը և ծաղիկը (1։1)։ Հինգ գրամ հումքը 2 ժամ թրմեք 400 մլ տաք (50-60C) ջրում, ջերմապահի մեջ։

Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Քամեք նախքան օգտագործելը։

 



Դեպրեսիա, դիմադրողականության անկում
Հարկավոր է`

  • Համեմի սերմ` 100 գ։
  • Չոր կարմիր գինի` 1 լիտր։

Ինչպես պատրաստել և օգտագործել
Համեմի սերմն աղացեք, անմիջապես լցրեք գինու մեջ, 10 օր թրմեք հով տեղում, զտեք։
Խմեք 25-ական մլ՝ ճաշի և ընթրիքի ժամանակ։

Ցիստիտ
Հարկավոր է`

  • Համեմի կանաչի` 30 գ թարմ կամ 10 գ չոր։
  • Համեմի սերմ` 5 գ։

Ինչպես պատրաստել և օգտագործել
Կանաչին մանրացրեք, սերմը տրորեք, լցրեք 1 լիտր տաք ջրի մեջ, թրմեք ջերմապահում, քամեք։

Խմեք օրվա ընթացքում` ջրի փոխարեն։ Շարունակեք 14 օր, ընդմիջեք 7 օր։ Կրկնեք՝ ըստ անհրաժեշտության։

Թութք
Համեմի 15 գ թարմ խոտը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրում, քամեք։
Խմեք 20-ական մլ` օրը 4-5 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։



Ամենաընթերցվածը