Գիտեի՞ք, որ խոհանոցը կարող է հիվանդության պատճառ դառնալ

Դիտումներ 617

Գիտեի՞ք, որ խոհանոցը կարող է հիվանդության պատճառ դառնալ

• Եթե տեսնում եք, որ սպունգը մաքրությամբ չի փայլում, հարկավոր է անմիջապես սպասք լվացող մեքենայի օգնությամբ ախտահարել այն: Կամ էլ՝ տաք ջրի մեջ սպիտակեցնող հեղուկով մաքրել:

• Մի քանի սպունգ օգտագործեք՝ յուրաքանչյուրը՝ կոնկրետ գործողության համար:

• Եթե սպունգը մաշվել է՝ անմիջապես նորով փոխարինեք այն:

• Սննսամթերքի, մասնավորապես՝ մսամթերքի տարբեր տեսակների մշակման համար առանձին խոհանոցային տախտակ օգտագործեք:

 



• Խոհանոցի տախտակի վրա հում միս դնելուց հետո հարկավոր է ողողել այն՝ սալմոնելայի հնարավոր հետքերից ազատվելու համար:

• Ուտելիքի մնացորդները երկու ժամվա ընթացքում սառնարանը դրեք:

• Եթե նախընթաց ընթրիքից մնացած ուտելիքը տաքացնելու մտադրություն ունեք, անպայման ջերմաչափին հետեւեք՝ համոզվելու համար, որ առնվազն 75 աստիճան ջերմության է հասել, որի պայմաններում մանրէների մեծ մասը չեն կարող գոյատեւել: 

• Ուտելիքի մնացորդները երեք օրից ավել մի պահեք:

• Սառեցված սննդամթերքը տաք ջրի մեջ մի դրեք. նման պայմաններում մանրէները բազմանալու հրաշալի հնարավորություն են ստանում: Ուտելիքի պատրաստումը նախօրոք պլանավորեք՝ նախորդ օրվանից սառեցված սննդամթերքը հարկավոր է սառնարան իջեցնել:



Ամենաընթերցվածը