Եթե ցանկանում եք նիհարել կամ դիետա եք պահում, ԵՐԲԵՔ չուտեք այդ դիետիկ թվացող մթերքները

Դիտումներ 160

Եթե ցանկանում եք նիհարել կամ դիետա եք պահում, ԵՐԲԵՔ չուտեք այդ դիետիկ թվացող մթերքները

1. Ածխաջրի մեծ պարունակությամբ «սնեքեր». Երբ դուք ուտում եք հաց կամ ածխաջրերի մեծ պարունակությամբ այլ մթերք, օրգանիզմն այն վերածում է շաքարի, որն ուղղվում է արյան մեջ: Ի պատասխան այդպիսի «շաքարային շոկի»՝ օրգանիզմում ինսուլինի մեծ քանակ է արտադրվում, որպեսզի շաքարն արագ մարսվի: Այս ամենի արդյունքում արյան մեջ շաքարի քանակը նվազում է, և դուք քաղցի զգացում եք ունենում:

2. Սառեցված մթերք: Որպեսզի թարմ մթերքը որքան հնարավոր է երկար մնա, մինչև սառեցնելը դրա մեջ նատրիում են ավելացնում, որը ջուրը պահում է օրգանիզմում:



3. Ցելյուլոզի մեծ պարունակությամբ բատոններ: Ցելյուլոզը կարևոր է օրգանիզմի համար, սակայն պետք չէ, որ այն միանգամից մտնի օրգանիզմ: Այն օրգանիզմ պետք է մտնի փոքր քանակով՝ ողջ օրվա ընթացքում: Օրվա ընթացքում թարմ բանջարեղեն և մրգեր կերեք, որոնք հարուստ են բնական ցելյուլոզով:

4. Անյուղ մթերք: Վերջերս ամերիկացի գիտնականները պարզել են, որ մենք 30 տոկոսով ավելի շատ ենք մթերք ուտում, եթե այն յուղեր չի պարունակում:

5. Նոր քամած հյութեր: Որպեսզի նարնջի հյութ ստանաք, ձեզ անհրաժեշտ է մոտ 5 նարինջ: Իսկ հագենալու համար ձեզ բավարար է նաև միայն մեկ նարինջը:

6. Առանց շաքարի ըմպելիքներ: Հրաժարվեք դիետիկ գազավորված ըմպելիքներից, որոնք միստիկ կերպով կալորիաներ չեն պարունակում: Դրանք փոխարինեք սովորական ջրով, որի մեջ կարող եք նաև կիտրոն ավելացնել:

7. Մեծ փաթեթավորման մեջ պահվող մթերք: Որքան շատ ուտելիք կա փաթեթի մեջ, այնքան դժվար է կանգ առնել:

8. Կոկտեյլներ: Ալկոհոլն ու նիհարելն անհամատեղելի են: Դրանցում մեծ քանակով կալորիաներ են պարունակվում, որոնք ձեզ չեն հագեցնում:



Ամենաընթերցվածը