Եփելիս մուրաբան չի կարելի գդալով խառնել. Շատ կարևոր խորհուրդներ, որոնց մասին դուք չգիտեք և սխալ եք անում

Դիտումներ 625

Եփելիս մուրաբան չի կարելի գդալով խառնել. Շատ կարևոր խորհուրդներ, որոնց մասին դուք չգիտեք և սխալ եք անում

1.Եփելիս մուրաբան չի կարելի գդալով խառնել, դրանից մրգերը կամ 
հատապտուղները թուլանում են, գույնը փոխում:Ավելի լավ է թասի ծայրերից 
բռնելով հաճախակի զգույշ թափահարել:

2.Եթե մուրաբան եփեք ալյումինե թասում, կվատանա համը և գույնը:Ավելի լավ է եփել պղնձե կամ լատունե թասում,սակայն անհրաժեշտ է լավ լվանալ:

3.Մուրաբան չի շաքարակալի,եթե եփելիս կիտրոնի հյութ ավելացնեք:

4.Մուրաբան չի շաքարակալի,եթե եփելու ժամանակ թասի կողքերը 
անընդհատ սրբեք սառը ջրում թրջած լաթի կտորով:

5.Սալորի,ծիրանի մուրաբաները եփելիս մրգերը չեն փշրվի,եթե մինչև շաքարաջրի մեջ լցնելը դրանք 5 րոպե պահեք սոդայաջրում(1կգ մրգին՝ 1,5լ ջուր,1 թեյի գդալ սոդա):



6.Մորին,հաղարջը,մոշը չի կարելի երկար եփել:Հյութն անցնում է շաքարաջրին,պտուղները դառնում են չոր,«թոշնած»:Ավելի լավ է մուրաբան եփել մի քանի անգամ,եռացնել,կրակի վրա թողնել մի քանի րոպե,հետո կրակից վերցնել,7-8 ժամ հետո նորից նույն ձևով եռացնել և թողնել:Կրկնել 3-4 անգամ:

7.Եփելուց հետո մուրաբան միանգամից մի լցրեք բանկայի մեջ, թողեք 
սառչի:Հակառակ դեպքում մրգերը կամ հատապտուղները «կլողան» վերև, իսկ 
հյութը կմնա ներքևում:Այդպիսի մուրաբան շատ շուտ է փչանում:

8.Բանկայի մեջ յուղի հետքեր չպետք է լինի,այլապես նրա մեջ լցված մուրաբան անպայման կշաքարակալի:

9. Բաց բանկայի մեջ մուրաբան հիանալի կպահպանվի,եթե նրա վրա լցնեք շաքարավազի 1սմ հաստությամբ շերտ:

 



10.Եթե մտադիր եք մուրաբան երկար պահել,երեսը ծածկեք նախ օղու մեջ թրջած թղթով,ապա կափարիչով:

11.Ծիրանի,սալորի,դեղձի,բալի կորիզներում ամիգդալինը վերածվում է  

կապտաթթվի:Երկար ժամանակ պահելու դեպքում թթուն անցնում է 
մուրաբայի մեջ:Այդ պատճառով կորիզներով կամ կորիզներից առանձնացված 
միջուկներով մրգերի մուրաբաները երկար պահել չի կարելի:Դրանք 
անհրաժեշտ է օգտագործել մինչև հաջորդ բերքը:

12.Եթե մուրաբան շաքարակալել է,ավելացրեք մի քիչ ջուր(1կգ մուրաբային՝ 3ճաշի գդալ) և անընդհատ խառնելով եփեք 5-8 րոպե:

 13.Եթե մուրաբան սկսում է թթվել,յուրաքանչյուր կիլոգրամին ավելացրեք 200գ շաքար և եփեք այն մինչև փրփուրը նստի:

14.Տնային պահածոները պարունակում են օգտակար հանքային նյութեր,միկրոէլեմենտներ,օգտակար թթուներ,որոշ կենսաբանական ակտիվ նյութեր,բայց ոչ վիտամիններ:Ահա թե ինչու պետք է չափավոր օգտագործել՝ չմոռանալով,որ մուրաբաների մեջ շաքար շատ կա,իսկ ածխաջրեր՝ առավել ևս:



Ամենաընթերցվածը