Չամիչ. առողջարար հատկությունները

Դիտումներ 141

Չամիչ. առողջարար հատկությունները

Չամիչը պարունակում է այնպիսի մի շերտ, որը կլանում է մեծ քանակի հեղուկ։ Լավացնում է տեսողությունը, ամրացնում է ոսկորները, կանխարգելում է նորագոյացությունների առաջացումը և աճը, հատկապես` հաստ աղիի ուռուցքը, ամրացնում է ատամները։ Խորհուրդ է տրվում հղի կանանց և կերակրող մայրերին։

Հոդաբորբ. Չամիչն աղացեք, 5 օր թրմեք խաղողի սպիտակ գինու մեջ, թրջոց դրեք կամ շփեք հիվանդ հոդերին։

Չամիչը և գազարը մաքրում են օրգանիզմը.
Հարկավոր է կես կգ գազար և 250 գ անկորիզ չամիչ։

 



Պատրաստման եղանակը. Գազարի քերուկը և չամիչը 3 ժամ եփեք թույլ կրակի վրա, կես ժամ անց քամեք, մզեք հումքը և թափեք։ Հեղուկները խառնեք։

Ինչպես օգտագործել. Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, մինչև վերջանալը։ Կատարեք 10-15 անգամ` երեքական օր ընդմիջումներով։

Օգտակարության մասին

  • Տրոհում է մանր քարերը, նպաստում է ավազի հեռացմանը։
  • Կանոնավորում է լյարդի աշխատանքը, նվազեցնում է ցավերը։

Զգուշացում։ Միզաքարային հիվանդության դեպքում խորհրդակցեք բժշկի հետ։



Ամենաընթերցվածը