Այս խոհարարական գաղտնիքը դուք չգիտեք․ Այն օգտագործում են համաշխարհային խոհարարները

Դիտումներ 237

Այս խոհարարական գաղտնիքը դուք չգիտեք․ Այն օգտագործում են համաշխարհային խոհարարները

1 Սուրճը չի կարելի եռացնել: Սակայն, եթե այնուամենայնիվ այն եռացել է, ապա անմիջապես սրճեփը կրակից վերցնելով՝ մի քանի կաթիլ սառը ջուր ավելացրեք:

2 Որպեսզի լիմոնից շատ հյութ ստացվի, հարկավոր է լիմոնը ճզմելուց առաջ 5 րոպե պահել տաք ջրի մեջ:

3 Կարկանդակի համար նախատեսված բրինձը եփելիս, ջրի մեջ մեկ ճաշի գդալ քացախ լցրեք, և բրինձը կլինի սպիտակաթույր և հատիկավոր:

4 Որպեսզի թթվասերով պատրաստվող կերակրալեցուկը չկտրվի, թթվասերին կաթ ավելացրեք:



5 Միջուկի համար նախատեսված կաղամբը կտրատելուց հետո ցողեք եռացած ջրով, իսկ հետո նաև սառը ջրով: Լավ քամել և տապակել: Այդ դեպքում կաղամբի գույնը չի մգանա՝ դառնալով շականակագույն:

6 Կարտոֆիլը կեղևով եփելիս, երբեմն փշրվում է: Որպեսզի դա տեղի չունենա, ջրի մեջ մի քանի կաթիլ քացախ ավելացրեք:

7 Սուրճի եփի ավարտին ավելացրած մի պտղունց աղը ըմպելիքին հատուկ համ և բույր կհաղորդի:

8 Նախօրոք մի քիչ քացախի մեջ հալեցված երկու կտոր շաքարը, կարող է սոուսի մեջ փոխարինել սպիտակ գինուն:



9 Որպեսզի բրինձը սպիտակ և հատիկավոր լինի, այն լցրեք եռացող աղ արած ջրի մեջ՝ ավելացնելով մի քանի կաթիլ լիմոնի հյութ կամ ջրի մեջ բացած լիմոնաթթու: Պղնձի կափարիչը մի փակեք:

10 Նրբերշիկը համեղ կստացվի, եթե ոչ թե եփել, այլ մանանեխ քսել և տապակել ձեթի մեջ՝ թույլ կրակին:



Ամենաընթերցվածը