Այս կինը որովայնը «փաթաթեց» խնձորի քացախով ու պառկեց քնելու. առավոտյան հրաշք կատարվեց

Դիտումներ 275

Այս կինը որովայնը «փաթաթեց» խնձորի քացախով ու պառկեց քնելու. առավոտյան հրաշք կատարվեց

Հավանաբար լսել եք խնդրահարույց մասերի համար տարբեր տեսակի փաթաթանների մասին:

 

Մի մայրիկ այն փորձեց և խոսեց արդյունքների մասին:

Առաջին փաթաթանն անելով՝ կինը շոկի մեջ էր՝ 5 սմ իրանի վրա: Իհարկե, դրա մի մասն արագ վերադարձավ, քանի որ փաթաթանն աշխատում է օրգանիզմից ավելորդ ջրի դուրսբերման սկզբունքով:

Բայց Քոլինը կանգ չառավ և արդեն 1 ամիս անց արձանագրեց առաջին կայուն արդյունքը:

Միաժամանակ Քոլինը խորհուրդ է տալիս չթողնել ճիշտ սնվելը և պարբերական մարզումները:

Այս 3 բաղադրիչների համադրությունը կօգնի ավելի արագ հասնել ցանկալի արդյունքի:

Քացախով փաթաթան դնելու համար պետք է հիմքը պատրաստել՝ լուծույթ: Դրա համար վերցնում ենք հավասար քանակությամբ խնձորի քացախ և զով ջուր, խառնում ենք:

Հետո՝

  • Սավան կամ վիրակապ ենք թրջում լուծույթի մեջ:
  • Առանձին խնդրահարույց մասերը փաթաթում ենք թրջված գործվածքով:
  • Հենց վրայից ևս մեկ փաթաթան, այս անգամ՝ թաղանթով:
  • Հետո պառկում ենք անկողնում, մի քանի ծածկոցով ծածկվում և հանգստանում ենք:
  • 1-1,5 ժամ անց գնում ենք լոգանք ընդունելու:

Ինչպիսին պետք է լինեն զգացողությունները պրոցեդուրայի ժամանակ՝

  • Սկզբում կարող եք սառնություն զգալ (անսովորությունից),
  • Հետո պարտադիիր պետք է ուժեղ քրտնեք (դա գլխավորն է),
  • Չափազանց տաքանալուց կարող եք ձեզ վատ զգալ (այդ դեպքում պետք է անհապաղ լվալ քացախը, քանի որ այս մեթոդը ձեզ հարմար չէ),
  • Մի մոռացեք շատ ջուր խմել պրոցեդուրայի օրը:


Նախազգուշական միջոցներ՝

  • Քացախով լուծույթը չքսեք լորձաթաղանթին: Այն կարող է գրգռվածություն առաջացնել, նույնիսկ շատ ուժեղ:
  • Մի տարվեք պրոցեդուրայով: Պետք չէ այն ամեն օր անել: Բավարար է շաբաթական 1-2 անգամը:
  • Պրոցեդուրայից հետո մաշկին յուղ կամ խոնավեցնող քսուք քսեք այն չգերչորացնելու համար:
  • Եթե սրտի հետ կապված խնդիրներ ունեք, խորհրդակցեք բժշկի հետ, ինքնուրույն քացախով փաթաթաններ չանեք:
  • Փորձարկումներ մի արեք հղիության և կրծքով կերակրելու ժամանակ:


Ամենաընթերցվածը