Այս 114-ամյա տղամարդը խորհուրդ է տալիս բոլորին ամեն օր օգտագործել այս մթերքը
Բեռնարդո Լա Պալլոն ծնվել է 1901 թ. օգոստոսի 17-ին և մինչև հիմա առողջ բանականություն ունի և լավ ֆիզիկական վիճակում է: Տղամարդը կարծում է, որ իր երկարակեցության համար պարտական է 5 տարածված սննդանյութի:
Տարեց մարդուն հետազոտած բժիշկները պնդում են, որ նա ավելի լավ տեսք ունի, քան շատ 70-80-ամյա մարդիկ:
114 տարեկնում այդ տղամարդը գլուխկոտրուկներ է լուծում, գրքեր է կարդում և բավական լավ հիշողություն ունի: Այս ծերունու հաջողությունը ճիշտ սնունդն է և թոքերը, պարբերական ֆիզիկական վարժությունները:
Լա Պալլոն չի ուտում կարմիր միս և կիսաֆաբրիկատներ: Նա նախընտրում է մրգեր, բանջարեղեն, շիլաներ: Նաև առանձնացրել է 5 մթերք, որոնք, ըստ նրա, երկրացնում են կյանքը:
Մթերքներ, որոնք երկարացնում են կյանքը
Մեղր
Տղամարդը պնդում է, որ եթե մարդը հրաժարվի շաքարավազից, շատ ավելի երկար կապրի: Ավելի լավ է ուտեստները մեղրով քաղցրացնել:
Սխտոր
Սխտորն ունի հականեխիչ և հակաբակտերիալ հատկություններ: Նաև պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, որոնք կարող են բարձրացնել իմունիտետը:
Շոկոլադ
Բեռնարդոն պնդում է, որ շոկոլադից հրաժարվելը մեծ սխալ է: Փոքր քանակությամ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը և նորմալացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը: Միայն թե պետք է մեծ քանակությամբ կակաո պարունակի:
Դարչին
Դարչինը կարող է իջեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը և կանխարգելել դիաբետի զարգացումը:
Ձիթապտղի յուղ
Հին Հռոմում այս մթերքը համարվել է երջանկության և երիտասարդության էլիքսիր: Այս «ոսկուց» ունեցող երկրները եղել են հարուստ և բարգավաճ: Ձիթապտղի յուղը շատ օգտակար է օրգանիզմի համար, ունի երիտասարդացնող հատկություններ վիտամին Е-ի և հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ: