2000 տարվա վաղեմության քսուք՝ կնճիռներից ազատվելու համար. Սա օգնում է բոլորին

Դիտումներ 439

2000 տարվա վաղեմության քսուք՝ կնճիռներից ազատվելու համար. Սա օգնում է բոլորին

Xohanoc.am-ը 2000 տարվա պատմություն ունեցող հունական քսուքի բաղադրատոմս է ներկայացրել, որն օգնում է ազատվել անցանկալի կնճիռներից, ինչպես նաև մաքրել դիմահարդարումը: Պարտադիր չէ հսկայական կարողություն ծախսել դեմքի խնամքի պարագաների վրա: Այս բնական քսուքը կթարմացնի մաշկը:

Բաղադրություն

  • 1 թ/գ մեղր
  • 8 թ/գ մեղրամոմ (մանրացրած)
  • 200մլ նշի յուղ
  • Կես բաժակ վարդի ջուր

Պատրաստման եղանակը

Մեղրը, մեղրամոմն ու նշի յուղը հալեցրեք դանդաղ կրակի վրա: Երբ հալչի՝ ստացված զանգվածը հեռացրեք կրակից և թողեք՝ սառչի: Կաթիլ-կաթիլ ավելացրեք վարդի ջուրը և լավ խառնեք:

Ստացված խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ: Ուշադիր եղեք, երբ խառնուրդը սառչի՝ պետք է անմիջապես ծածկել այն: Խառնուրդը բամբակի միջոցով տարածեք դեմքին՝ դիմահարդարումը մաքրելու և կնճիռներից ձերբազատվելու համար:



Ամենաընթերցվածը