Ճարպը կուտակվում է ուտելուց արդեն 3 ժամ անց. թույլ մի տուր, որ այն քեզ գիրուկի վերածի…

Դիտումներ 268

Ճարպը կուտակվում է ուտելուց արդեն 3 ժամ անց. թույլ մի տուր, որ այն քեզ գիրուկի վերածի…

Օրգանիզմը չի կարող յուրացնել ճարպը և աստիճանաբար գիրություն է առաջանում:

Առաջին հերթին ճարպը կուտակվում է ազդրերում, որովայնում և հետույքում:

Ռիսկի խմբում են արագ ածխաջրերի սիրահարները:

Ինչ մթերքներից է պետք հրաժարվել ճարպային կուտակումներից ազատվելու համար՝ կներկայացնի EnterTrain-ը:

Ինչպես վերացնել հետույքի ճարպը

 

1. Բուսական յուղ

Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել այս մթերքի օգտագործումը: Յուղը կարելի է ավելացնել աղցաններին, բայց միայն 1 թ. գ.: Նիհարել ցանկացողները չպետք է բուսական յուղով ուտեստներ օգտագործեն:

 

2. Կարագ, մարգարին և մայոնեզ

Այս մթերքների յուղայնությունը մոտ 75% է: Դիետոլոգները խորհուրդ են տալիս այս մթերքները բացառել ամենօրյա սննդակարգից և բանջարեղենային ացաններին 15%-անոց թթվասեր ավելացնել:

 

3. Պինդ և հալող պանիրներ

Եթե մթերքի յուղայնությունը գերազանցում է 50%-ը, պետք է այն կաթնաշոռով փոխարինել:

 

4. Կոնֆետներ, զեֆիր և տորթեր

Այս մթերքները 50%-ով ճարպից են բաղկացած, ուստի քաղցր ցանկանալու դեպքում լավագույն փոխարինիչը կլինեն պաստեղը, չրերը և բնական մարմելադը:

 

5. Խոզի և տավարի միս

Այս միսը պարունակում է մինչև 30% ճարպ: Ովքեր ուզում են նիհարել, ավելի լավ է՝ ձուկ և սպիտակ միս ուտեն:



Ամենաընթերցվածը