Բաղադրամասեր

ձու - 1 հատ,

կաթ - 1/3 բաժակ,

խմորիչ - 11 գր,

չամիչ - 11 գր,

շաքարավազ - 1/4 բաժակ,

մեղր - 1 ճ/գդ,

խնձոր - 1 հատ (կանաչ, կեղևազատած, սերմերը հանած և խոշոր քերիչով անցկացրած),

դարչին - 1 թ/գդ ,

վանիլին - 1 թ/գդ,

ալյուր - 1/3 բաժակ,

կարագ - 50 գր

աղ - 1 թ/գդ

Պատրաստման եղանակը

Չափաբաժինները՝ 8-10: Շատ համեղ բուլկիներ են, եթե շատ եք պատրաստել, ապա սառցարանում պահեք, իսկ հարկ եղած դեպքում հանեք և միկրոալիքային վառարանում տաքացրեք: Շատ հարմար է հատկապես այն դեպքերում, երբ անսպասելի հյուրեր են գալիս և պետք է արագ ինչ-որ բան ձեռնարկել: Ընդամենը մի քանի րոպեում թխվածքի հարցը կարող եք լուծված համարել: Խմորիչը կաթի հետ խառնում ենք, ավելացնում ենք ձուն, մեղրը, վանիլինը և քերած խնձորը (հյութի հետ միասին), լավ խառնում ենք, ավելացնում ենք մաղած ալյուրը, շաքարավազն ու դարչինը, կրկին խառնում ենք, այնուհետև ավելացնում ենք կարագն ու աղը և հունցում ենք մինչև համասեռ զագված ստանանք: Անհրաժեշտության դեպքում ալյուր ենք ավելացնում: Խմորը գնդում ենք, դնում ամանի մեջ և անձեռոցիկով ծածկում, մոտ 1 ժամ թողնում ենք, որպեսզի խմորը հասունանա և չափերով 2 անգամ ավելանա:

Խմորը հասունանալուց հետո, տեղափոխում ենք ալրապատ սեղանի վրա, ոլորաձև գրտնակում ենք, հավասար մասերի կիսում և կլոր բուլկիներ ձևավորում: Բուլկիները տեղափոխում ենք յուղապատ տապակի մեջ և ածելիով բուլկու վրա խաչաձև կտրվածք ենք անում: Անձեռոցիկով ծածկում ենք և մոտ 30 րոպե թողնում ենք խմորը հասունանա: 1 ճ/գդ կաթը դեղնուցի հետ խառնում ենք և քսում հասունացած բուլկիների վրա, այնուհետև քունջութ ենք ցանում: Թխում ենք մոտ 30 րոպե՝ (թխվելու ժամանակահատվածը կախված է ջեռոցի առանձնահատկություններից և բուլկիների չափերից) նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում: