Բաղադրամասեր

թթվասեր - 1 կգ,

ջուր - 4-5 լ (սառը)

Պատրաստման եղանակը

Մեզ անհրաժեշտ է թթվասեր, որը հնարավորինս յուղոտ պետք է լինի և ոչ թթվաշ։ Թթվասերը գնելուց հետո տեղափոխում ենք սառնարանը `0 աստիճան ջերմաստիճանով խցիկի մեջ։ Կաթսայի մեջ ջուր ենք լցնում և նույնպես տեղափոխում սառնարանը։ Մի քանի ժամ հետո, երբ և ջուրը և թթվասերն արդեն սառել են, հանում ենք սառնարանից և արդեն կարող ենք սկսել: Թթվասերը լցնում ենք թասի մեջ և բարձր արագության վրա հարիչով հարում ենք։ Հարում ենք այնքան, մինչև թանը առանձնանա (մոտ 8-10 րոպե)։ Թանը առանձնանալուց հետո ևս 2 րոպե հարում ենք։ Եթե ունենք պտտվող տակդիրով հարիչ, ապա մեր գործն ավելի կհեշտանա։

Եվ այսպես, առանձնացած թանը առանձին ամանի մեջ ենք դատարկում։ Այն կարող ենք թխվածքների մեջ օգտագործել։ Թթվասերը 2-3 անգամ սառը ջրով լավ լվանում ենք, կարող ենք տարբեր ամանների մեջ լվանալ, բայց այդպես կարագ շատ կկորցնենք, քանի որ թասի պատերին, այնուամենայնիվ կարագ է մնում։

Այսպիսով, թանը առանձնանում է։ Առանձնացված թանը դատարկում ենք այլ ամանի մեջ։ Այստեղ երևում է, որ դեռ մի քիչ թան կա. նորից դատարկում ենք այն։ Կարագը առաջին ջրի մեջ լվանում ենք։ Ապա կրկին քամում ենք առանձնացված հեղուկը:

Կարագը երկրորդ ջրի մեջ ենք լվանում։ Ջուրը գրեթե թափանցիկ է, նշանակում է լվանալու կարիք չկա։

Այժմ կարագը ջրից հանում ենք, ձեռքերով գնդում և մզում։ Աշխատում ենք այնպես մզել, որ կարագի մեջ ջուր չմնա։

Այժմ կարող ենք մասերի բաժանել և դնել փաթեթների մեջ և սառցախցիկը տեղափոխել։ Կարագը սառցարանում կարող ենք երկար ժամանակով պահել։