Բաղադրամասեր

8 ձու,

1.5 բաժակ շաքարավազ,

3 ճ/գ. բուսական յուղ,

7 ճ/գ. կաթ,

3 ճ/գ. թթվասեր,

1 թ/գ. սոդա,

1 ձ/գ. քացախ,

1.5 բաժակ ալյուր,

1 տուփ կակաո

Պատրաստման եղանակը

4 ձվի դեղնուցները հարել շաքարավազի, բուսական յուղի, կաթի, թթվասերի, սոդայի, քացախի հետ, ավելացնել ալյուրը և կակաոն, թողնել հանգստանա: 8 ձվի սպիտակուցը հարել մինչև դառնա բեզե, ապա դանդաղ ու նույն ուղղությամբ խառնելով ավելացնել խմորին: Թխել 1 շերտով, 200°C-ում: Թխված բիսկվիտը մեջտեղից կիսել, 2 շերտ դարձնել, շերտերն իրար միացնել շագանակագույն կրեմով, վերին շերտին գլազուր քսել և վրան ձևավորել սպիտակ կրեմով:

Կրեմ 1.5 բաժակ շաքարավազին խառնել 1.5 բաժակ կաթ, 3-4 ճ/գ ալյուր, դնել մարմանդ կրակին, հենց որ սկսի եռալ, խառնելով քիչ-քիչ ավելացնել 4 ձվի դեղնուցը: Կրակից վերցնել, թողնել հովանա: Ստացված կրեմը բաժանել 2 մասի: Մի մասի վրա ավելացնել կակաո, իսկ մյուսը թողնել սպիտակ (ձևավորման համար): Առանձին հարել 200 գ. կարագը, ավելացնել սառեցված կրեմային զանգվածին:

Գլազուր 100 գ. շոկոլադը գոլորշու վրա հալեցնել և ավելացնել 100 գ. կարագ, լավ խառնել, թողնել հովանա: