Բաղադրամասեր

8 մեծ կարտոֆիլ,

2 ձվի սպիտակուց,

Չոր համեմունքների խառնուրդ (կարմիր պղպեղ, չիլի, սև պղպեղ, աղ),

Ձիթապտղի յուղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լվանալ, մաքրել, կտրատել: Սպիտակուցը լավ հարել և լցնել կարտոֆիլի շերտերի վրա, լավ խառնել:

Վերևից ցանել համեմունքների խառնուրդն ու կրկին խառնել: Տեղադրել յուղոտ պատված տապակի վրա: Տապակել 220 աստիճանի տակ 40 րոպե, ամեն 7-10 րոպեն մեկ զգույշ շրջելով: