Բաղադրամասեր

70 գ բրնձին՝

40 գ լոբի,

100 գ իշխան,

50 գ հալած յուղ,

1 ձու,

40 գ կաթ,

30 գ գինի (նախընտրելի է սպիտակ),

աղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մշակած իշխանը կտրտել, դնել յուղ քսած տապակը, վրան լցնել կաթի հետ հարած ձու, որից հետո տապակել ջեռոցում։

Կիսաեփ բրինձը խառնել եփած կարմիր լոբու հետ։ Լայն կաթսայում յուղը հալել (նախատեսածի 50%), լցնել բրինձը լոբու հետ և ավելացնել մնացած հալած յուղը և գինին։ Կաթսան պինդ ծածկել և փլավը մարմանդ կրակով եփել մինչև պատրաստ լինելը։

Փլավը մատուցել ձկան կտորների հետ։