Սպաս

Սպաս
Սպաս
Սպաս
Սպաս

Բաղադրամասեր

  • համեմ - 1 կապ,

  • բլղուր - 100գր,

  • մածուն - 500մլ,

  • ալյուր - 2ճ/գդ,

  • սոխ - 1 գլուխ,

  • թթվասեր - 2ճ/գդ,

  • ձու - 1 հատ,

  • աղ

Պատրաստման եղանակը

  • Բլղուրը լվանալ, ապա լցնել կաթսայի մեջ, ավելացնել 2 բաժակ ջուր և եփել մինչև վերջնական պատրաստ լինելը:

  • Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ մինչև ոսկեգույն երանգի ստացումը:

  • Ձուն հարել, ավելացնել թթվասերը, մածունը, ալյուրը և խառնել: Ստացված զանգվածը լցնել եփված բլղուրով կաթսայի մեջ: Անընդհատ խառնելով եփել մինչև ապուրի եռալը:

  • Տապակված սոխը լցնել պատրաստի ապուրի վրա:

  • Համեմը մանրացնել և շաղ տալ ապուրի վրա, ըստ անհրաժեշտության համեմել աղով և խառնել:Ցանկության դեպքում ապուրը մատուցելիս կարելի է վրան շաղ տալ մի փոքր թարմ մանրացված կանաչի և անցնել համտեսելուն:

Պատրաստման բարդությունը

Հեշտ

loading...