Պիցցա «Մարգարիտան»

loading...
Պիցցա «Մարգարիտան»
  • Պիցցա «Մարգարիտան»
  • Պիցցա «Մարգարիտան»
  • Պիցցա «Մարգարիտան»

Բաղադրամասեր

  • 3-4 պիցցայի համար.

  • Ջուր – 250 մլ

  • Աղ – 15 գ

  • Ալյուր – 425 գ

  • Չոր գարեջրային խմորիչ – 2 գ

  • Խճողակ.

  • Պաստա (լոլիկի սոուս) – 350-400 գ

  • Մոցարելա – 3 գնդիկ (յուրաքանչյուրը՝ 125 գ)

  • Ձիթայուղ – 5 ճ/գ

  • Թարմ ռեհան

Պատրաստման եղանակը

  • Առաջին հերթին աղը և խմորիչը հալեցնել ջրում: Շատ արագ ավելացնել ալյուրը (ըստ Ջովանի Իմպրոտայի՝ պետք է շատ արագ ալյուրը խառնել, որպեսզի խմորման գործընթացը չդանդաղի):

  • Ալյուրն ավելացնել աստիճանաբար աջ ձեռքով (Ջովանին դա անվանում է «լցնել անձրևի նման»), իսկ ձախ ձեռքով աստիճաբանար խառնել փայտե բահիկով:

  • Հետո խմորը դնել սեղանին և լավ հունցել: Խմորը պետք է ստացվի փափուկ և առաձգական:

  • Ծածկել խմորը խոնավ (ոչ թաց) սրբիչով և թողնել, որ հանգստանա:

  • Մեկ ժամից վերադառնալ և բաժանել խմորը 3-4 մասերի: Խմորները դնել սեղանի վրա և ծածկել պլաստիկե անցքերով կոնտեյներներով: Թողնել խմորը 11-12 ժամ, որպեսզի հասունանա:

  • Թխելուց 30 րոպե առաջ ջեռոցը տաքացնել մաքսիմալ ջերմաստիճանի: Պատրաստել 30-32 սմ տրամագծով կլոր կաղապարը:

  • Վերցնել առաջին խմորը և ձեռքերով դրան տալ շրջանի ձև: Տեղավորել այն կաղապարի մեջ (կաղապարը ոչնչով չպատել):

  • Տարածել խմորի վրա լոլիկի սոուսը, վրան ձիթայուղ լցնել և դնել ջեռոցի մեջ: Եթե ջեռոցը տաք է, թխել 5 րոպե:

  • Հանել, վրան ավելացնել մոցարելա պանիրը և ռեհանի տերևները և նորից դնել ջեռոցը ևս 2-3 րոպե:

Կատեգորիաներ

Պատրաստման բարդությունը

Հեշտ

loading...
Խոհանոց
loading...