Նոր տարվա խոզի բուդ

Նոր տարվա խոզի բուդ
  • Նոր տարվա խոզի բուդ
  • Նոր տարվա խոզի բուդ
  • Նոր տարվա խոզի բուդ

Բաղադրամասեր

  • 5 կգ խոզի բդին ՝

  • սխտոր 15 պճեղ ,

  • գազար 1 հատ,

  • մանանեխ 2 ճաշի գդալ,

  • պղպեղի հատիկներ 20 հատ,

  • քրքում 1 թեյի գդալ,

  • դափնու տերև ,

  • սև պղպեղ, աղ

Պատրաստման եղանակը

  • Խոզի բուդը պատառաքաղով ծակծկել, տեղ-տեղ դանակով անցք անել և մեջը խրել սխտորը, գազարը (շրջանաձև կտրատած) և հատիկ պղպեղը. 4-5 ժամ թողնել աղաջրում։

  • Այնուհետև դուրս բերել։ Համեմել մանանեխով, աղով ու համեմունքներով, տեղափոխել կաղապարի մեջ, կողքերը դափնու տերևներ շարել, ապա ծածկել փայլաթիթեղով։

  • Կաղապարի մեջ ջուր լցնել և 220° С ջեռոցում եփել 4 ժամ։ Վերջում հեռացնել փայլաթիթեղը և թողնել՝ կարմրի։

Կատեգորիաներ

Պատրաստման բարդությունը

Հեշտ

Տեխնոլոգիա