Նարինջով տորթ

Նարինջով տորթ
  • Նարինջով տորթ
  • Նարինջով տորթ
  • Նարինջով տորթ

Բաղադրամասեր

  • 1 հատ նարինջ

  • 150գ շաքարավազ

  • 2 թեյի գդալ վալինի փոշի

  • 150գ սերուցքային կարագ

  • 3 հատ հավի ձու

  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ

  • 1,5 բաժակ ալյուր

Պատրաստման եղանակը

  • Նարնջը կեղևազրկել։ Այնուհետև նարինջից ճզմել հյութը։ Պետք է ստացվի մոտավոր կես բաժակի չափ։ Դնել մի կողմ հյութը և կեղև։ Նրանք դեռ պետք չեն գալու։

  • Շաքարավազը և կարագը հարել, մինչև համասեռ զանգված ստանալը, ավելացնել ձու և կրկին հարել։

  • Երբ ձվերը խառնվել կարագի և շաքարավազի խառնուրդի հետ ավելացնել նարնջի կեղև, հյութը և վանիլի փոշին։ Լավ խառնել։ Այնուհետև ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, լավ խառնել։

  • Ստացված խմորը լցնել կարագով պատած ֆորմայի մեջ և թխել մոտ 40 րոպե, 180 աստիճանում։

  • Պատրաստի լինելը ստուգել ատամի փայտիկով

Կատեգորիաներ

Պատրաստման բարդությունը

Հեշտ

Խոհանոց