Բուժենինա ”Մսային ասորտի”

Բուժենինա ”Մսային ասորտի”
Բուժենինա ”Մսային ասորտի”
Բուժենինա ”Մսային ասորտի”
Բուժենինա ”Մսային ասորտի”

Բաղադրամասեր

  • միս խոզի - 2 կգ (վզի հատվածը),

  • տավարի միս - 0,5 կգ ,

  • հավի ֆիլե - 400 գր,

  • պղպեղ չիլի - 1 հատ (մարինացված,մեծ),

  • ընկույզ - 1 բուռ ,

  • օրեգանո - 1 թ/գդ,

  • սև պղպեղ - 1 թ/գդ,

  • սխտոր - 5-6 պճեղ,

  • չաման - 1 թ/գդ,

  • կարմիր գինի - 0,5 բաժակ,

  • մաղադանոս - 1 կապ,

  • սամիթ - 1 կապ ,

  • ձիթայուղ - 1/2 բաժակ,

  • աղ - ըստ ճաշակի ,

  • քացախ - 2ճ/գդ,

Պատրաստման եղանակը

  • Խոզի միսը կտրատում ենք «ակորդեոնի» պես 1-1,5 սմ հաստությամբ, բայց մինչև վերջ չենք առանձնացնում իրարից։ Տավարի միսն ու հավի ֆիլեն տափակ կտրում ենք` խոզի մսի ծալքերին համապատասխան քանակությամբ։ Օրեգանոն լցնում ենք ափսեի մեջ։ Ավելացնում ենք չամանը։ Այնուհետև աղացած սև պղպեղն ենք լցնում։ Այդ զանգվածի վրա լցնում ենք ձիթապտղի յուղը։

  • Ապա ավելացնում ենք չոր կարմիր գինի: 200 մլ տարողությամբ բաժակի մեջ ավելացնում ենք 1-2 գդալ քացախ և ստացված զանգվածը լավ խառնում ենք։ Կարող ենք թեթևակի աղ ցանել և խառնել այնքան մինչև լրիվ լուծվի։ Կամ էլ կարող ենք յուրաքանչյուր կտորն առանձին համեմել։ Տավարի մսի կտորներն ու հավի ֆիլեի կտորները թաթախում ենք այդ խառնուրդի մեջ, իսկ խոզի մսի շերտերը բոլոր կողմերից ենք թաթախում։ Այժմ պատրաստում ենք միջուկը. կանաչին մանր կտրատում ենք։

  • Ընկույզը նույնպես մանր կտրատում ենք։ Չիլի պղպեղը մանր կտրատում ենք։ Սխտորը նույնպես կտրատում ենք շերտերով։ Այժմ մեկ ափսեի մեջ խառնում ենք կանաչիի կեսը, հունական ընկույզը և չիլի պղպեղը, իսկ մյուս ամանի մեջ` կանաչիի մյուս կեսը և սխտորը։ Բացում ենք «մսով գրքի» առաջին «էջն» ու 1 թեյի գդալ չիլի պղպեղի միջուկ լցնում և հարթեցնում։

  • Ծածկում ենք տավարի մսի կտորով ։ Չիլի պղպեղը լցնում ենք տավարի մսի վրա և ծածկում խոզի մսով։ Այնուհետև դնում ենք հավի ֆիլեի շերտը, որի վրայից և տակից սխտոր ենք քսում։ Այդ նույն գործողությունը ամբողջությամբ կրկնում ենք։ Այժմ մի քիչ պետք է չարչարվենք. այս «ակորդեոնը» պետք է թելերով հավաքենք։

  • Վերևից 1 անգամ ևս պատում ենք մնացած սոուսով և դնում ջեռոցի համար նախատեսված փաթեթի մեջ։ 2 տեղից փայտիկով ծակծկում ենք և 2 ժամ եփում մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Միսը մի քիչ սառեցնում ենք, տոպրակի միջից հանում և վրայից թելերը հեռացնում։ Այժմ պետք է միսը խցկենք այնպիսի կաթսայի մեջ, որ սեղմվի (հակառակ դեպքում միսը կտրելուց ցրիվ կգա)։ Տախտակով ծածկում ենք և վրան ծանր բան դնում, ասենք` ջրով լի բանկա։

Պատրաստման բարդությունը

Դժվար

loading...