Բրաունի

Բրաունի
Բրաունի
Բրաունի
Բրաունի

Բաղադրամասեր

  • 100գ սև շոկոլադ

  • 180գ սերուցքային կարագ

  • 200գ շականակագույն շաքարավազ

  • 4 հատ հավի ձու

  • 100գ ցորենի ալյուր

  • 100գ հունական ընկույզ

Պատրաստման եղանակը

  • Շոկոլադը մանրեցնել և սերուցքային կարագի հետ դնել ջրային բաղնիքի վրա, անընդմեջ հարել փայտե գդալով։ Ստացված պինդ զանգվածը հանել կրակի վրայից և թողնել սառչի։

  • Միևնույն ժամանակ ձվերը խառնել 100գ շականակագույն շաքարավազի հետ, ձուն ջարդել առանձին ամանի մեջ և հարել, մաս մաս ավելացնել շաքարավազը։ Հարել կարելի է և ձեռքով և հարիչով, բայց ոչ ավել քան 2-3 րոպե։

  • Սուր դանակով մանրեցնել ընկույզը, նախապես կարելի է տապակել։

  • Շոկոլադի վրա ավելացնել մնացած շաքարավազը, այնուհետև ալյուրը և մանրեցված ընկույզը և լավ խառնել։

  • Ավելացնել շաքարի և ձվի զանգվածը և լավ խառնել շոկոլադե զանգվածի հետ։ Խմորի գույնը պետք է ստացվի համասեռ։

  • Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան։ Թավայի վրա դնել սննդային թուղթ։ Վրան լցնել խմորը և թխել 25-30 րոպե։

Կատեգորիաներ

Պատրաստման բարդությունը

Հեշտ

loading...