ԲԻԹԼԻՍԻ ՔՅՈՒՖԹԱ

loading...
ԲԻԹԼԻՍԻ ՔՅՈՒՖԹԱ
ԲԻԹԼԻՍԻ ՔՅՈՒՖԹԱ
ԲԻԹԼԻՍԻ ՔՅՈՒՖԹԱ
ԲԻԹԼԻՍԻ ՔՅՈՒՖԹԱ

Բաղադրամասեր

  • տավարի աղացած միս – 1.5 կգ,

  • բլղուր – 0.5 կգ,

  • աղ, սև և կարմիր պղպեղ,

  • սոխ – 1 կգ,

  • յուղ – 3 – 4 ճ. գդ.

Պատրաստման եղանակը

  • Բլղուրը գոլ ջրով թրջել, թողնել: Միսը երկրորդ անգամ աղալ, խառնել բլղուրին: Աղ, պղպեղ ցանել, լավ խառնել: Սոխը մանր կտրատել, առատ յուղով տապակել: Սոխեռածին կարմիր պղպեղ ցանել, կարելի է նաև մի փոքր չոր կանաչի փշրել:

  • Մսի խառնուրդից գդալով դնել ափի մեջ, տափակեցնել, փոս անել կենտրոնում, համեմված սոխեռած դնել, ապա փակել և կլորացնել` քյուֆթայի ձև տալով: Պատրաստի քյուֆթաները շարել սկուտեղի վրա, եփել աղաջրում մինչև եփվող գնդիկները ջրի երես բարձրանան:

loading...

Կատեգորիաներ

Պատրաստման բարդությունը

Հեշտ

loading...
Խոհանոց
Տեխնոլոգիա
loading...