Ամանորյա ռուլետ խոզի մսից

Ամանորյա ռուլետ խոզի մսից
  • Ամանորյա ռուլետ խոզի մսից
  • Ամանորյա ռուլետ խոզի մսից
  • Ամանորյա ռուլետ խոզի մսից

Բաղադրամասեր

  • միս խոզի - 400 գր,

  • գազար - 2 հատ,

  • աղ - 0,5 թ/գդ,

  • կարմիր պղպեղ - 1/3 թ/գդ,

  • սև պղպեղ - 1/3 թ/գդ,

  • պղպեղ չիլի - 1/3 թ/գդ,

  • թթվասեր - 2 ճ/գդ,

Պատրաստման եղանակը

  • Խոզի միսը փռում ենք սեղանին, մուրճով բարակացնում, ավելացնում համեմունքները և լցնում քերած գազարը: Այնուհետև միսը ռուլետի նման փաթաթում ենք և թելով ձիգ կապում:

  • Ռուլետի վրա քսում ենք թթվասերը, փաթաթում փայլաթիթեղով և 40 րոպեով դնում 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Պատրաստ լինելուց 10-15 րոպե առաջ փայլաթիթեղը հանում ենք, որպեսզի միսը կարմրի:

  • Սառեցնում ենք, կտրատում և մատուցում հազարի թերթերով:

Կատեգորիաներ

Պատրաստման բարդությունը

Հեշտ

Տեխնոլոգիա