Խրոնիկական գաստրիտների դեպքում

Օգտվեք այս կերակրացանկից, երբ բորբոքային պրոցեսները արտահայտված չեն

ա) Սառը կերակրատեսակներ՝ եղինջի աղցան, փիփերթի աղցան, բադրիջանով պոմիդոր, խաշած կարտոֆիլ կաղամբով, դանդուռի աղցան։
բ) Սոուսներ՝ ընկույզի սոուս առանց պղպեղի, խնձորի սոուս, սալորի սոուս:
գ) Ապուրներ՝ ոչ յուղոտ ոչխարի մսի բրնձապուր, տավարի մսապուր, սալորով բրնձապուր, ծիրանաչրով մսապուր (չափավոր քանակությամր կանաչի), հավի մսով ապուր, ոչխարի մսով չխրթմա (քացախով), հավի մսով չխրթմա (քացախով), ցորենի ձավարով սովորական սպաս, կոլոլակ, բրղոշ, շիլափլավ, հավով բրնձապուր, անուշապուր (չոր մրղից), չորթանի սպաս:
դ) երկրորդ կերակրատեսակներ՝ խաշած իշխան,  կաղամբով տոլմա, հայկական բիտկի, լցոնած պոմիդոր, լցոնած դդմիկ, մսով բորանի, խաշլամա։

ե) երրորդ կերակրատեսակներ՝ թարմ մրգեր, թարմ մրգերից կիսել, մածուն: