Խոցային և սեկրեցիայով գաստրիտների դեպքում

              Օգտվեք հետևյալ կերակրատեսակներից   

           

ա) Սառը կերակրատեսակներ՝ խորոված բադրիջան, բադրիջանի խավիար (ոչ պահածո), մատղաշ սիբեխի աղցան:
բ) Սոուսներ՝ խնձորի, ճակնդեղի, չամիչի։
գ) Ապուրներ՝ ոչ յուղոտ ոչխարի մսով բրնձապուր, հավի մսի ապուր, տավարի մսով բրնձապուր, ոչխարի մսով չխրթմա (առանց քացախի), հավի մսով չխրթմա (առանց քացախի), կաթնով և կաթնապուր (բրինձը տրորած), շիլափլավ, հավով բրնձապուր (առանց պղպեղի),  սովորական սպաս (բրնձով կամ տրորած ձավարով):                          դ)  Երկրորդ կերակրատեսակներ՝ խաշած իշխան ( առանց պղպեղի), դդմիկով տոլմա (առանց պղպեղի),սերկևիլ, դդմիկ, հորթի խաշած միս ,  խաշած ուղեղ, խաշլամա, կարտոֆիլի կոլոլիկ, ծիրանաչրով ոչխարի միս (ոչ յուղոտ), խաշած հավ, խաշած ճուտ ծիրանաչրով, տրորած դդում յուղով, կաթով դդում, փլավներ (ցորենի ձավարից):
ե) Երրորդ կերակրատեսակներ՝ զանազան թարմ մրգեր, թարմ մրգերի կիսել, թարմ մածուն:

 






Loading...