Երիկամների հիվանդություններ

   Կերակրատեսակների մեջ աղը, խիստ սահմանափակվում է: Գործածում են չափավոր քանակությամբ սպիտներ ու արգանակ պարունակող կերակրատեսակներ: Միսը և ձուկը միայն խաշած՝ առանց էքստրակտիվ նյութերի։ Համը բարելավելու համար եփելուց հետո կարելի է թեթևակի տապակել։ Սահմանափակվում է ընդունվող հեղուկի քանակը:

   Խորհուրդ է տրվում կաթնեղեն կերակուրներ. կարագ, զտած ձեթ, վեգետարյան, կաթնամթերքային և մրգի ապուրներ։

  Բանջարեղենից արգելվում են ամսական բողկը, սպիտակ բողկը, սպանախը, լորազգիները, թրթնջուկը, մաղադանոսը, թարխունը, կոտեմը, ռեհանը և այլն։ Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել պտուղներ և հատապտուղներ, առանձնապես խաղող։ Խորհուրդ է տրվում ձմերուկ, եթե երիկամՙների արտազատման ֆունկցիաները պահպանված են։