«Ձվային դիետա»՝ կազմվածքը կարգի բերելու և մեկ շաբաթում մինջև 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 157

«Ձվային դիետա»՝ կազմվածքը կարգի բերելու և մեկ շաբաթում մինջև 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար: Գրում է med.tert.am-ը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն դիետան, որը ոչ միայն կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև չի վնասի առողջությանը: Ձվի դիետան լավագույն տարբերակն է ավերորդ ճարպաշերտերից ազատվելու համար: Այս սննդակարգին հետևելու դեպքում կորցրած կիլոգրամները հետագայում չեն վերադառնա, իսկ հավկիթներում պարունակվող սպիտակուցներն ու միկրոտարրերը կպաշտպանեն օրգանիզմը հյուծումից:

Բացի այդ, այս դիետայի ընթացքում քաղցի զգացումը չի տանջի, քանի որ հավկիթն իսկապես շատ սննդարար մթերք է: Ածխաջրերի սահմանափակումը թույլ կտա ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև բարելավել մաշկի և մազերի վիճակը:



Սննդակարգը.

Երկուշաբթի

·        Նախաճաշին՝ 2 հատ նարինջ, 2 հատ թերխաշ ձու, մի բաժակ անյուղ կաթ:

·        Ճաշին՝ մի բաժակ յոգուրտ, 300 գրամ հավի խաշած կրծքամիս:

·        Ընթրիքին՝ 200 գրամ հավի խաշած կրծքամիս, 1 հատ խաշած ձու, 1 հատ նարինջ:

Երեքշաբթի

·        Նախաճաշին՝ 2 հատ թերխաշ ձու և մի բաժակ կիտրոնով ջուր:

·        Ճաշին՝ 200 գրամ շոգեխաշած ձուկ և 1 հատ թուրինջ:

·        Ընթրիքին՝ 3 հատ խաշած ձու:

Չորեքշաբթի

·        Նախաճաշին՝ 2 հատ թերխաշ ձու, մի բաժակ նարնջի հյութ:

·        Ճաշին՝ 200 գրամ խաշած կամ շոգեխաշած տավարի միս բանջարեղենով, 1 հատ նարինջ:

·        Ընթրիքին՝ 3 հատ խաշած ձու:



Հինգշաբթի

 

Նախաճաշին՝ կանաչեղենով և 3 ձվով ձվածեղ, կաթով սուրճ:

·        Ճաշին՝ 200 գրամ խաշած տավարի միս, 1 հատ նարինջ:

·        Ընթրիքին՝ 1 հատ խաշած ձու, 2 հատ նարինջ:

Ուրբաթ

·        Նախաճաշին՝ 2 հատ խաշած ձու, թթվասերով ու գազարով աղցան:

·        Ճաշին՝ 2 հատ հում գազար և 1 հատ նարինջ:

·        Ընթրիքին՝ 1 հատ խաշած ձու և 200 գրամ շոգեխաշած ձուկ:

Շաբաթ

·        Նախաճաշին՝ մի բաժակ յոգուրտ, 1 հատ նարինջ:

·        Ճաշին՝ 2 հատ խաշած ձու, 2 հատ նարինջ:

·        Ընթրիքին՝ մի բաժակ ջուր:

Կիրակի

·        Նախաճաշին՝ 2 հատ թերխաշ ձու, ½ նարինջ:

·        Ճաշին՝ 200 գրամ խաշած տավարի միս, ½ նարինջ, 1 հատ խնձոր:

·        Ընթրիքին՝ մի բաժակ կեֆիր:

Դիետայի ընթացքում հարկավոր է հնարավորինս շատ ջուր, առանց շաքարավազի կանաչ թեյ ու սուրճ խմել: Բացի այդ, հարկավոր է ուտեստներին տարատեսակ համեմունքներ ավելացնել, քանի որ դրանք ոչ միայն ավելի հաճելի համ են հաղորդում մթերքին, այլև ակտիվացնում են նյութափոխանակությունը:

Այս մեկշաբաթյա դիետան  թույլ կտա շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Դիետայի ավարտին հարկավոր է բեռնաթափման օրեր կազմակերպել՝ հետևելով շաբաթ օրվա համար նախատեսված սննդակարգին:

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/06/21/dzvayin-dieta/43995



Ամենաընթերցվածը