Հայկական հարիսա․ Հարիսա պատրաստելո ճիշտ և ամենահամեղ տարբերակը

Դիտումներ 359

Հայկական հարիսա․ Հարիսա պատրաստելո ճիշտ և ամենահամեղ տարբերակը

Ձեզ ենք ցանկանում ներկայացնել հերթական հայկական համեղ բաղադրատոմսը։ Հարիսան դեռևս շատ վաղուց են պատրաստել։ Հարիսայի պատմությունը ՝ 

 

 

Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։



 Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։ Իսկ հիմա անցնեք բաղադրատոմսին։ Իսկական գյուղական հարիսան պատրաստում են այսպես ՝ 

 

 

Բաղադրամասեր

1,5 կգ ոչխարի մսին (կարող եք այն փոխարինել, հավի կամ տավարի մսով, բայց իսկական բաղադրատոմսը ոչխարի կամ գառան մսով է )՝

700 գ կորկոտ,

500 գ հալած յուղ կամ կարագ,

աղը՝ ըստ ճաշակի

 
 

 



Պատրաստման եղանակը

Ոչխարի գեր միսը լավ լվանալ կտրտել 100—150 գրամանոց կտորներով, դնել կավե կճուճի մեջ, վրան սաոը ջուր լցնել, կճուճի բերանը փակել և դնել թոնիրը, թոնրի բերանը փակել, թոդնել, որ միսը լավ եփվի: Թոնիրը կարող եք փոխարինել ջեռոցով, իսկ կավե կճուճը սովորական մեծ կաթսայով։

 

 

Եփվելուց հետո միսը հանել կճուճից, լրիվ ոսկրազատել, նորից գցել կճուճը, ավելացնել հալած յուղ, կորկոտ, աղ ցանել, խաոնել, կճուճի բերանր փակել, նորից իջեցնեք թոնիրը կամ ջեռոցը:

 

 

 

Եփելու ընթացքում ժամանակ աո ժամանակ լավ խաոնել մինչև միատեսակ զանգված ստացվի:



Ամենաընթերցվածը