Վահանաձև գեղձի բուժման բնական, շատ արդյունավետ միջոց է սա
Բուժումը օգտագործելուց առաջ, պարտադիր է խորհրդակցեք բժշկի հետ։
10 կիտրոնի հյութ, 10 ճզմած սխտոր, 1 լիտր բնական մեղր։ Խառնուրդը թրմեք 7 օր։ Խմեք 4 ճ.գ.՝ օրական 1 անգամ։
1 կիտրոնը քերել կեղևի հետ, խառնել շաքարավազի հետ և ընդունել 1 թ/գ ուտելուց 30 րոպե առաջ։
14 ընկույզի կեղևը լցնել 0,5 լիտր տարողությամբ տարայի մեջ, լցնել օղիով և 7 օր թրմել մութ, տաք տեղում։ Կափարիչով փակեք բանկան: Առավոտյան դատարկ ստամոքսին խմել 1 ճ.գ․։
1 բաժակ հնդկաձավար փոշի, 1 բաժակ ընկույզ՝ նախապես մանրացված, 1 բաժակ բնական մեղր։ Խառնել և զանգվածը տեղափոխել տարայի մեջ։
1 ճ․գ․ ընդունեք այս խառնուրդը՝ մեկ շաբաթվա ընթացքում: Այնուհետև մեկ ամիս անց կրկնել կուրսը։
Կոմպրես կաղնու կեղևի թուրմից։ 50 գ կեղև + աղացած ընկույզի կեղև + կես լիտր ջուր։ Խառնուրդը եռացրեք 30 րոպե։ Գործվածքը թրջում ենք թուրմով, քսում պարանոցին, պահում 2 ժամ։ Կարելի է ամրացնել վիրակապով և պոլիէթիլենով, որպեսզի կոմպրեսը չչորանա։
Օգտագործելով յոդի թուրմ, դուք կարող եք ինքնուրույն որոշել, թե արդյոք վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներ կան, թե ոչ: Երեկոյան պարանոցին յոդի ցանց քսեք և հետևեք, թե երբ է այն անհետանում։ Եթե ցանցը անհետանում է 3 ժամից, ապա ձեր օրգանիզմում յոդ է պակասում։ Եթե յոդի ցանցը չի անհետանում 7 ժամ հետո, ապա ձեր օրգանիզմը չի կլանում յոդը, ինչը վկայում է հիպերթիրեոզի առկայության մասին։