Զգույշ եղեք, Ի՞նչ լուրջ հիվանդության նշան է, երբ ցավում է որովայնի այս հատվածը
1. Որովայնի ձախ հատվածի ցավ
Եթե ձեր ցավը մոտ է գոտկատեղին` ձախ կողմում, դա կարող է վկայել երիկամների վարակի կամ երիկամների քարերի մասին: Եթե ցավում է նաև միզելու ժամանակ, և առկա է փորկապություն, ապա անպայման դիմեք բժշկի։ Երիկամների վարակը շատ հավանական է այս դեպքում:
2. Միջին կենտրոնական հատված
Եթե դուք ունեք ցավ որովայնի կենտրոնական հատվածում, ձեր որովայնի շուրջը կամ անմիջապես վերևում, դա կարող է լինել ապենդիցիտի նշան կամ պանկրեատիտ: Եթե ցավն ուժեղանում է, պետք է խորհրդակցել բժշկի հետ։
3. Ցավ որովայնի աջ հատվածում
Եթե ցավը աջ կողմում է` գոտկատեղի վրա, դա կարող է լինել նաև ձեր երիկամների հետ կապված խնդիր կամ կապված է փորկապության հետ: Մեկ այլ պատճառ կարող է լինել դիվերտիկուլիտը, երբ կիստաներն առաջանում են հաստ աղիքի պատին:
4. Ներքևի ձախ հատվածի ցավ
Աղիքային խնդիրների մեծ մասը կբացահայտվի որովայնի ստորին հատվածում ցավերով:
5. Որովայնի ստորին կենտրոնական հատվածի ցավ
Որովայնի տակ ցավը կարող է լինել միզուղիների վարակի կամ աղիների բորբոքային հիվանդության հետևանք: Կանայք կարող են տառապել վերարտադրողական օրգանների հետ կապված հիվանդությունից։
6. Ստորին աջ հատվածի ցավ
Որովայնի ստորին հատվածի մի կողմում ցավը կարող է լինել մկանների լարվածության կամ ընդհանրապես գերաշխատանքի նշան: Բայց եթե այս ցավը հաճախ է ի հայտ գալիս, ապա պետք է այցելեք ձեր բժշկին: