Զգուշացեք Ալցհեյմերի հիվանդությունից. Ահա մի քանի մթերքներ, որոնք կպահեն ուղեղի երիտասարդությունը

Դիտումներ 7009

Զգուշացեք Ալցհեյմերի հիվանդությունից. Ահա մի քանի մթերքներ, որոնք կպահեն ուղեղի երիտասարդությունը

Ալցհեյմերի հիվանդությունը տկարամտության մի ձև է, որն ազդում է շատ տարեց մարդկանց վրա: Ոմանք կարծում են, որ այս խանգարումը ծերացման գործընթացի նորմալ հետեւանք է, սակայն դա այդպես չէ։ 
Այս հիվանդությունը չի բուժվում, ուստի ավելի լավ է ձեր բոլոր ջանքերը ներդնել դրա զարգացումը կանխելու համար, հատկապես, եթե տարիքը արդեն մոտենում է թոշակի անցնելուն:

 


Կանխարգելման արդյունավետ ձևերից մեկը դիետան է։ Ահա այն մթերքների ցանկը, որոնք պետք է ներառել ձեր ճաշացանկում, որպեսզի հիվանդությունը չզարգանա, իսկ ուղեղը չծերանա։

 



Լոբի
Հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար պետք է շաբաթական 3 անգամ լոբի և հատիկեղեն ուտել։ Նրանք հարուստ են բջջանյութով և սպիտակուցներով, բայց քիչ կալորիաներով և ճարպերով:

 

 

Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղը հիանալի մթերք է, երբ խոսքը վերաբերում է Ալցհեյմերի կանխարգելմանը: Այն պարունակում է օլեոկանտալ կոչվող նյութ։ Նրա շնորհիվ օրգանիզմը մեծացնում է ֆերմենտների ու սպիտակուցների արտադրությունը, որոնք ոչնչացնում են Ալցհեյմերի հիվանդության պատճառ հանդիսացող նյութերը։


 



Հազարի տերևներ
Դրանք առողջ սննդակարգի կարևոր բաղադրիչն են: Տերեւները պարունակում են մեծ քանակությամբ B1, B9 վիտամիններ եւ բետա-կարոտին։ 

Հապալաս
Հատապտուղները ամենահզոր մթերքներից են, երբ խոսքը վերաբերում է ուղեղը պաշտպանելուն, այդ իսկ պատճառով մարդիկ պետք է այն օգտագործեն շաբաթական 2 անգամ։ Հատապտուղները հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք աջակցում են ուղեղի առողջությանը:

 



Ամենաընթերցվածը