Կարել է արդյո՞ք շաքարով հիվանդներին սալոր ուտել
Շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով՝ պայմանավորված ինսուլինի արտազատման և ազդեցության խանգարումներով կամ դրանց համակցմամբ:
Հիվանդությունն առաջացնում է նյութափոխանակության խանգարումներ, անոթային, նյարդային, ինչպես նաև այլ օրգան համակարգերի ախտահարումներ:
Շաքարային դիաբետի առաջնային ախտանշաններն են շարունակական անհագ ծարավը, շարունակական անհագ քաղցը, առատ միզարտադրությունը, մարմնի քաշի կորուստը, ինչպես նաև բերանի լորձաթաղանթի և շուրթերի չորությունը, իսկ երկրորդային ախտանշաններն են մաշկի և լորձաթաղանթների անդիմադրելի քորը, մաշկի դժվար բուժվող բորբոքումները, ընդհանուր մկանային թուլությունը, տեսողության խանգարումները։
Շատ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվ կենսակերպը: Շաբաթական 150 րոպե միջին ծանրաբեռնվածության ֆիզիկական վարժությունները (արագ քայլ, հեծանիվ կամ ռիթմիկ կրկնվող աէրոբիկ վարժություններ) 50 %-ով նվազեցնում են շաքարային դիաբետի առաջացման ռիսկը: Ինչպես նաև անհրաժեշտ է հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից. ծխելը և ոգելից խմիչքների չարաշահումը մեծացնում են շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը։
Կարել է արդյո՞ք շաքարով հիվանդներին սալոր ուտել
Սալորը դեռևս շատ վաղուց կիրառվել է որպես սնունդ եւ որպես բալասան՝ բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար։ Հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին XV դարում իր «Անգիտաց անպետ» դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում գրում է սալորի (դամոն) բուժիչ հատկությունների մասին հետևյալը. «Լավագույնը խոշոր ու քաղցր սալորն է։ Նրա տերեւների եփուկի ջրով ողողում կատարելիս կանցնեն կոկորդի ու լեզվի ուռուցքները։
Սև սալորը մի շարք նյութեր է պարունակում, որոնք հարկավոր են դիաբետով տառապող անձանց։ Էնպես որ սև սալորը նույնիսկ օգտակար է դիաբետիկների համար։ Բայց ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ։