Կաղամբով տոլման պատրաստեք այսպես, եթե ուզում եք բոլորը հավանեն այն

Դիտումներ 1167
Կաղամբով տոլման պատրաստեք այսպես, եթե ուզում եք բոլորը հավանեն այն

Xohanoc.am-ը ներկայացնում է համեղ տոլմայի բաղադրատոմս։ Կաղամբով տոլման պատրաստեք այսպես, եթե ուզում եք այն բոլորը հավանեն։ Պատրաստման եղանակը տեսանյութում ՝ 

 


Տոլմա (դալմա, դուլմա, դուրմա, սարմա), բանջարեղենի կամ տերևների (որպես կանոն՝ խաղողի) մեջ դրված միջուկով ուտեստ։ Միջուկը հիմնականում պատրաստվում է բրնձի հիման վրա, ինչպես նաև կարող է պարունակել եփովի մսի խճողակ։

 

 

Տոլման լայնորեն տարածված է Հարավային Կովկասի, Ստարա Պլանինայի, Առաջավոր Ասիայի և Կենտրոնական Ասիայի խոհանոցներում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում։ Ազգային խոհանոցներից յուրաքանչյուրն ունի տոլմայի պատրաստման իր տարբերակները։

Օքսֆորդի համալսարանի տեղեկատուն նշում է, որ որոշ մարդկանց կարծիքով՝ տոլման ծագել է որպես հայկական ուտեստ, իսկ հետո անցել է թուրքական խոհանոց։ Տոլման պալատական ուտեստ է եղել Օսմանյան կայսրությունում։ Ծագումը հիմնովին չի կապվում օսմանյան ծագման հետ այն պատճառով, որ լցոնված բանջարեղենը հույների ու արաբների մոտ հանդիպում էր տեղական անվանումներով։

 

 

Պատմաբան, խոհարարական գրքերի հեղինակ Պոխլյոբկինի կարծիքով՝ հենց ուտելիքն սկզբնապես ի հայտ է եկել հայկական խոհանոցում․

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը