Ժենգլյալով հացի ամենահամեղ և ճիշտ պատրաստման եղանակը

Դիտումներ 265

Ժենգլյալով հացի ամենահամեղ և ճիշտ պատրաստման եղանակը

Բաղադրամասեր

  • Թրթնջուկ

  • Կանաչ սոխ

  • Կանաչ սխտոր

  • Համեմ

  • Կյըռնանջուկ (գառան ականջ)

  • Ճռճռուկ

  • Եղինջ

  • Նանա

  • Ծտապաշար

  • Սըմսըմոկ, տըմտըմոկ,

 



Պատրաստման եղանակը

Ժենգյալով հաց

  • Այդ բոլորը կտրատում ենք հնարավորինս մանր եւ ավելացնում ձեթ, աղ, կարմիր եւ սեւ բիբար, ծածկել սրբիչով, որ չթառամի:

  • Պատրաստում ենք սովորական հացի խմոր (ալյուր, ջուր, աղ) եւ թողնում հանգստանալու:

  • Խմորը բաժանել փոքր գնդիկների, մոտ 5 սմ տրամագծով: 5 րոպե անց բարակ գրտնակել (լավաշի պես):

  • Կանաչու պատրաստ խառնուրդին ավելացնել աղ, պղպեղ, ձեթ (մեկ հացի համար առնվազն երկու ճաշի գթալ), խառնել և տեղադրել բարակ շերտով խմորի վրա այնպես, որ բոլոր ծայրերից 1 / 1.5 սմ-ը բաց մնա:

  • Ծայրերն իրար միացնել ժենգյալով հացի մեջտեղի մասում, ամրացնել: Ձեռքի ափով արդեն փակած խմորին զգույշ թակելով, լայնությամբ և երկարությամբ մեծացնել և դնել արդեն միջին կրակով տաքացած սաջի (կլոր կամ քառակուսի երկաթ է) կամ երկաթե վառարանի վրա:

  • Թխել մոտ 15 րոպե: Ժենգյալով հացն իրար վրա դարսել կարելի է միայն հովանալուց հետո:



Ժենգյալով հաց



Ամենաընթերցվածը