Ընկույզի միջնորմներից պատրաստված բուժիչ թուրմի բաղադրատոմս

Դիտումներ 813

Ընկույզի միջնորմներից պատրաստված բուժիչ թուրմի բաղադրատոմս

Ընկույզի միջնորմների հիման վրա թուրմն արդյունավետ է այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, ռադիկուլիտը, հոդացավը, երկարատև մարսողության խանգարումներով, կրունկների բորբոքումների, հիշողության խանգարման, գլխացավի, անքնության, նյարդային խանգարումների, արգանդի ֆիբրոմիոմայի, մաստոպաթիայի բուժման համար:



Թուրմ պատրաստելն ամենևին էլ դժվար չէ։ Երկու ճաշի գդալ ընկույզի միջնորմը դնել մուգ ապակյա ամանի մեջ, ավելացնել օղի մինչև ամբողջովին ծածկվի, թողնել երկու շաբաթ։
Ընդունել ամեն օր՝ նախ 5-6 կաթիլ նոսրացնելով երկու ճաշի գդալ ջրի մեջ, ապա ըստ անհրաժեշտության կարելի է ավելացնել կաթիլների քանակը։ Բուժման կուրսը 3 շաբաթից 3 ամիս է։

 



Անքնության և նևրոտիկ վիճակների դեպքում օղու թուրմն ընդունում են օրական 3 անգամ 25-30 կաթիլ։

Հոդերի և ռադիկուլիտի ցավերի դեպքում թուրմը խորհուրդ է տրվում քսել ցավոտ տեղերին։


 



Ամենաընթերցվածը