Ընդամենը 1 բանջարեղենով աեողջ պահեք լյարդը․ Բաղադրատոմս, որն օգտագործվել է տարիներ շարունակ
Լյարդն ամենակարևոր օրգաններից է, որը պատասխանատու է ոչ միայն մարսողության, այլև արյան և օրգանների մաքրման համար։ Այն նաև չեզոքացնում է սենոբիոտիկները՝ ալերգենները, տոքսինները, թունավոր նյութերը, հեռացնում է ավելորդ վիտամինները, սինթեզում է լեղաթթուն և այլն։
Ուստի չափազանց կարևոր է այս օրգանը «մաքուր» պահել։ Օպտիմալ լուծումը կլինի մաքրման կանոնավոր ընթացակարգերի իրականացումը:
Ամենից հաճախ լյարդը և ամբողջ օրգանիզմը մաքրելու համար օգտագործում են բազուկ։ Ճակնդեղի հյութը հզոր մաքրող միջոց է, որը, նաև սնուցում է բջիջները։ Հաճախ խմում են թուլացած մարմնի ընդհանուր տոնուսը պահպանելու համար։
Բաղադրատոմս 1․
1 ճակնդեղ
1 կիտրոն
½ ճաշի գդալ մաղադանոս
½ նեխուր
2 մաքրած նարինջ
Բլենդերի միջոցով խառնում ենք բոլոր բաղադրիչները և ստանում միատարր զանգված։ Թողեք, որ հյութը մնա 2 ժամ, ապա խմեք։
Կարող եք նաև փորձել այս տարբերակը․
1 ճակնդեղ
1 գազար
1 կիտրոն
1 փունջ մաղադանոս
Բոլոր բաղադրիչները անցկացրեք հյութաքամիչով, թողեք մնա 2 ժամ, խմեք։