Խռմփոցի հետևանքները կարող են լինել սրտի եւ ուղեղի աշխատանքի խանգարումները

Դիտումներ 2698

Խռմփոցի հետևանքները կարող են լինել սրտի եւ ուղեղի աշխատանքի խանգարումները

Քիթ-կոկորդ-ականջաբան Լյուդմիլա Էլիզարովայի կարծիքով՝ քնած մարդու կողմից արձակված խռմփոցը կարող է վկայել նրա առողջության հետ կապված խնդիրների մասին։

 

 

Բժիշկ Էլիզարովան հարցազրույցներից մեկում հիշեց, որ խռմփոցն առաջանում է վերին շնչուղիների նեղացման պատճառով։ Միաժամանակ քթով շնչառությունը դժվարանում է, ուստի մարդը սկսում է շնչել բերանով։



Բժիշկը նշեց, որ խռմփոցի հետևանքները կարող են լինել սրտի և ուղեղի աշխատանքի խանգարումները, ինչը հանգեցնում է նրա մոտ ձևավորված թթվածնի անբավարարությանը։

 

 

«Բերանով շնչելը կարող է հանգեցնել թթվածնային սովի: Դրա պատճառով առաջանում են խնդիրներ՝ սրտի հիպերտրոֆիա, արյան բարձր ճնշում»,- ասել է Էլիզարովան:

 



Մասնագետը նշել է նաև խնդիրներ, որոնք կարող են թաքնվել անընդհատ խռմփոցի հետևում. մասնավորապես, դա կարող է առաջանալ հիպերտրոֆիկ ռինիտի, միջնապատի շեղվածության, գոյացությունների և լորձաթաղանթի բորբոքման պատճառով։



Ամենաընթերցվածը