Վրաստանում այս ջեմը շատ են պատրաստում. Ահա բաղադրատոմսը
Դիտումներ 580
Ձեզ հարկավոր է.
Սալոր՝ 2 կգ
Կոճապղպեղ (թարմ)՝ 1 թեյի գդալ
Ընկույզ՝ 150 գր
Աղացած դարչին` 1 թեյի գդալ
Շաքարավազ՝ 1 կգ
Ջուր՝ 1լ
Լվացեք սալորը, չորացրեք, կիսով չափ կտրեք և հանեք կորիզը։
Սալորը եփելու համար լցնել կաթսայի մեջ և ծածկել շաքարավազով։
Այնուհետև լցնել ջուրը, դնել մարմանդ կրակի վրա մինչև եռալը։
Կոճապղպեղը քերել։
Հենց եռա, հանում ենք փրփուրը, ավելացնում դարչինն ու կոճապղպեղը, խառնում ենք ու թողնում եփվի 1 ժամ՝ երբեմն խառնելով ու հեռացնելով փրփուրը։
Ընկույզը մանր կտրատել։
Ջեմը հանում ենք վառարանից, հովացնում ենք և ավելացնում ընկույզը։
Պատրաստի ջեմը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, պինդ փակել կափարիչները։ Ջեմը պահել զով տեղում։
Ամենաընթերցվածը