Եթե 50-ն անց եք, այս դեղերն առանց բժշկի խորհրդի մի՛ օգտագործեք․ դրանք կարող են վտանգավոր լինել

Որոշ դեղերի ընդունումը ծերության ժամանակ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, զգուշացրել է թերապեւտը:
Շատ հաճախ, նշել է բժիշկը, տարեց հիվանդները ընդունում են վալոկորդին և կորվալոլ:

Այնուամենայնիվ, քչերն են ենթադրում, որ այս դեղամիջոցներում պարունակվող ֆենոբարբիտալը մեծապես ազդում է շարժողական համակարգման վրա:

Դեղամիջոցների մեկ այլ խումբ, որոնց հետ դուք պետք է զգույշ լինեք, հակահիստամիններն են, հիպնոսիկները և հանգստացնողները:
Ըստ մասնագետի՝ դրանց ընդունումը կարող է առաջացնել գերգրգռվածության, անհանգստության ռեակցիա։
