Այս բույսը ամենաօգտակարն է կանանցի խնդիրներին և բուժում է 20-ից ավել հիվանդություն․ Եթե գիտեք բույսի անունը գրեք

Դիտումներ 433

Այս բույսը ամենաօգտակարն է կանանցի խնդիրներին և բուժում է 20-ից ավել հիվանդություն․ Եթե գիտեք բույսի անունը գրեք

Եղինջը աճում է ստվերոտ տեղերում, խոնավ անտառներում, թփուտներում, բացատներում, տնամերձ հողամասերում, ցանկապատերի մոտ և այլուր, հաճախ տալով հոծ, անանցանելի բուսուտներ։ Ծաղկում է հունիսից մինչև աշուն, պտղակալում հուլիսից։

 



Բուժման նպատակով օգտագործում Են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Չոր հումքի պահպանման ժամկետը 2 տարի է։

 



Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Բույսի տերևներն ու սերմերը օգտագործել են գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխային ասթմայի, պլևրիտների (թոքամիզ) և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Օգտագործվել է նաև բորբոքային ուռուցքները, թոքային հիվանդությունները, արգանդի արտանկվածությունը բուժելու, որովայնի վքնածությունը վերացնելու համար։ Նշվել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։

Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի հյութը գարեջրի հետ խառնած օգտագործում են հազն ու ատամնացավը հանգստացնելու, խորխը արտազատելու նպատակով, իսկ ծեծած արմատը ջրով խմում են սրտային ցավերի ժամանակ, տրորած տերևները կոմպրեսի ձևով դնում են ճակատին` քթային արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։

 



ԽՍՀՄ-ում դեղաբույսը 1961 թվականից մտել է պետական ֆարմակոպեայի մեջ։ Գիտականորեն հիմնավորված է, որ դեղաբույսի մեջ պարունակվող քլորոֆիլն օժտված է օրգանիզմը տոնուսավորող և խթանող հատկություններով։ Այն ակտիվացնում է հիմնական նյութափոխանակությունը, արգանդի, աղիքների, սիրտանոթային համակարգի և շնչառական կենտրոնի տոնուսը։ Բույսի պատրաստուկները օգտակար են դաշտանադադարի, թութքի և այլ բնույթի արյունահոսությունների ժամանակ, կարգավորում են դաշտանային ցիկլը, կրճատում արյունահոսության տևողությունը, նպաստում ներքին օրգանների անոթների սեղմմանը։ Բորբոքային պրոցեսը շատ արագ վերանում է, արյունահոսությունը` դադարում։ Բույսի այս հատկությունը շատերը կապում են նրա մեջ պարունակվող K վիտամինի հետ։



 Տերևներում հայտնաբերված են վիտամիններ` K, C (մինչև 269 մգ%), B խումբ, կարոտին, կարոտինոիդներ, պանտոտենաթթու, ինչպես նաև մրջնաթթու, քլորոֆիլ (մինչև 5%), դաբաղանյութեր (2 %-ից ավելի), խեժ, պրոտոպորֆիրին, կոպրոպորֆիրին, սիտոստերին, գլիկոզիդ, ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու, ացետիլխոլին, հիստամին, քիմիական տարրերից` կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան, ալյումին, վանադիում և այլն: Պտուղները պարունակում են մինչև 32,5% ճարպայուղ: Բույսի մատղաշ տերևները 2 անգամ ավելի շատ վիտամին են պարունակում, քան հաղարջի պտուղները, իսկ կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին և չիչխանի պտուղներին:

 

 

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը: Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում: Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ: Այն պահում են տուփերի մեջ, 2 տարի տևողությամբ: Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ: 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք:

 

Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը: Դեռևս Դիոսկորիդը և Պլինիոսը նշել են նրա արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին: Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ:

 



Ամենաընթերցվածը