Թող սա կարդան բոլոր կանայք․ Այս իրերը պարտադիր պետք է վերցնեք ձեզ հետ ճանապարհորդելիս
Բժիշկ Կամիլ Բախտիյարովը պատմել է, թե ինչպես ճիշտ դասավորել առաջին օգնության փաթեթը ճանապարհոևդության ժամանակ:
Ճանապարհին ոչ ոք ապահովագրված չէ առողջական խնդիրներից։ Հատկապես, եթե դուք բախվում եք կլիմայի կամ ժամային գոտիների հանկարծակի փոփոխության:
Մարմինը պետք է արագ կարգավորվի: Նրա համար նման փոփոխությունները միշտ սթրեսային են։ Որպես կանոն, ճանապարհին առողջական խնդիրներ ավելի հաճախ են պատահում կանանց։ Հետեւաբար, այս տեղեկատվությունը առաջին հերթին օգտակար կլինի նրանց համար:
Այն, ինչ դուք նախ պետք է դնեք ձեր առաջին օգնության հավաքածուի մեջ, կախված է նրանից, թե ինչ քրոնիկ հիվանդություններ ունեք: Դուք գիտեք ձեր թույլ կողմերը:
Ցիստիտով տառապողների համար (ռեցիդիվները հաճախ լինում են տաք վայրերում) ճանապարհորդելիս խորհուրդ է տրվում պահպանել դիետա։ Ցիստիտի առաջին նշանների դեպքում խուսափեք ալկոհոլից և ավելի շատ ջուր խմեք:
Լավ է առաջին օգնության հավաքածուի մեջ դնել լայն սպեկտրի հակաբիոտիկ և ցավազրկող որևէ բան:
Աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների կարևոր է ձեռքի տակ ունենալ սորբենտներ, փորլուծության միջոց, փքվածության ֆերմենտներ (եթե չափից շատ եք ուտում), պրոբիոտիկներ։