Տորթ «Նվեր». Պատրաստեք այս հիասքանչ տորթը և նվեր մատուցեք ձեր հարազատներին

Դիտումներ 121

Տորթ «Նվեր». Պատրաստեք այս հիասքանչ տորթը և նվեր մատուցեք ձեր հարազատներին

"Նվեր" տորթ

Բաղադրամասեր

  • 5 հատ հավի ձու,

  • 125 գրամ ցորենի ալյուր,

  • 350 գրամ շաքարավազ,

  • 120 գրամ գետնընկույզ,

  • 170 գրամ սերուցքային կարագ,

  • 90 միլիտր կաթ,

  • 1 ճաշի գդալ ռոմ,

  • 2 ճաշի գդալ կոնյակ,

  • 7 գրամ վանիլի փոշի,

  • 1 թեյի գդալ շաքարավազի փոշի

 



Պատրաստման եղանակը

  • Բիսկվիտը պատելու սիրոպը պետք է պատրաստել առաջինը։ Այն պետք է սառը լինի։ 110 գրամ տաք ջրին ավելացնել 100 գրամ շաքարավազ և հասցել եռման։ Սառեցնել ավելացնել ռոմ և կոնյակ։

  • Վերցնել 4 ձու։ Առանձնացնել դեղնուցը սպիտակուցից և հարել առանձին - առանձին։ Դեղնուցները 80 գրամ շաքարավազի հետ, իսկ սպիտակուցները սկզբից ստանալ պինդ փրփուր, այնուտև ավելացնել 40 գրամ շաքարավազ և կրկին հարել մինչև պինդ զանգված ստանալը։

  • Սպիտակուցները խառնել դեղնուցների հետ։ Ավելացնել 120 գրամ մաղած ալյուր, լավ խառնել և լցնել խմորի նախապես կարագով պատած և ալյուր շաղ տված ֆորմայի մեջ։ Թխել 200 աստիճանում, 25-30 րոպե։ Թողնել բիսկվիտը սառչի և պահել կես օր սենյակային ջերմաստիճանում։

  • Շարլոտ կրեմի համար 130 գրամ շաքարավազը հարել մեկ ձվի հետ։ Ավելացնել 90 մլ կաթ։ Անընդմեջ խառնելով տաքացնել մարմանդ կրակի վրա մինչև եռալը և թողնել եռա մի քանի րոպե։ Խառնուրդը պետք է դառնա թափանցիկ դեղին։ Սառեցնել մինչը սենյակային ջերմաստիճանը։ Հարել 160 գրամ սերուցքային կարագը։ Դանդաղ ավելացնելով սառած շաքարավազի և կաթի խառնուրդը։ Ավելացնել վանիլի փոշի և մի գդալ կոնյակ։

  • Բիսկվիտը բաժանել 2 մասի։ Շերտերը քսել սիրոպով։ Շերտերից մեկի վրա քսել կրեմ և դնել վրան մյուս շերտը։ Մնացած կրեմով պատել տորթը ամբողջությամբ։ Ընկույզը տապակել ջեռոցում 180 աստիճանում 15 րոպե։ Մաքրել ընկույզները և մանրեցնել։ Պատել տորթը ընկույզներով և դնել սառնարանում 2-3 ժամ։ Մատուցելուց առաջ շաղ տալ վրան շաքարավազի փոշի։



Ամենաընթերցվածը