Տորթ Նապոլեոնի գաղտնի բաղադրատոմսը․ Այսպես շատ փափուկ և համեղ է ստացվում
Բաղադրիչներ
- 400 գ մարգարին կամ կարագ
- 2 ձու
- 700 գ ալյուր
- 150 մլ սառը ջուր
- 1 ճաշի գդալ 9%-անոց քացախ
- Մի պտղունց աղ
Կրեմի համար.
- 1 լիտր կաթ
- 6 ձու
- 450 գ շաքարավազ
- 4 ճ/գ ալյուր
- 1 տուփ վանիլին
- 250 գ կարագ
Մեկ գդալ քացախը լուծեք ջրի մեջ, ձուն հարեք մի պտղունց աղով, քացախաջուրը լցրեք ձվի մեջ։ Սեղանի վրա ալյուրը մաղել և շարել կարագի կտորները (կամ մարգարինը), ալյուրի հետ կարագը դանակով փշրանքների վերախել (կամ ձեռքերով հունցել)։ Ալյուրի մեջ ավելացնել ձվի սպիտակուցը։ Խմորը արագ հունցել և բաժանել 12 մասի, գնդիկներ գրտնակել և մեկուկես ժամով դնել սառնարանը՝ յուրաքանչյուր գնդիկը փաթաթելով առանձին պոլիէթիլենով։
Այս ընթացքում եփել կրեմը՝ կաթը լցնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա։ Ձվերը կոտրել ամանի մեջ և հարել շաքարավազի և վանիլինի հետ։ Ավելացնել ալյուրը և նորից լավ խառնել։ Ձվի զանգվածին ավելացնել մի քանի շերեփ տաք կաթ, խառնել։ Այնուհետեւ ամբողջ սերուցքը լցնել կաթով կաթսայի մեջ։ Եփել կրեմը մինչև թանձրանա՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան: Պատրաստի կրեմը հանում ենք կրակից և ամբողջովին թողնում սառչի։
Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան։
Խմորի յուրաքանչյուր գունդ հնարավորինս բարակ գրտնակել, ափսեի միջոցով շրջան կտրատել, կտորները թողնել թխման թերթիկի վրա։
Խմորը պատառաքաղով ծակել և թխել 10-12 րոպե։ Ներքևի հատվածը պետք է շագանակագույն լինի։
Թխել բոլոր շերտերը և քսել պատրաստի կրեմով։ Քսել առատ կրեմով և շաղ տալ թխվածքների մանրացված մնացորդներով: Տորթը 10-12 ժամով դնում ենք սառնարանում՝ ներծծվելու համար։