Տորթ << Ամանորյա գիշեր >> Այս տորթը պետք է պատրաստեք և մատուցեք Նոր տարվա կեսգիշերին

Դիտումներ 299

Տորթ << Ամանորյա գիշեր >> Այս տորթը պետք է պատրաստեք և մատուցեք Նոր տարվա կեսգիշերին

Բաղադրամասեր

Խմորի համար

Ձու – 12 հատ
Շաքարավազ – 2 բաժակ
Ալյուր – 2 բաժակ
Ընկույզ – 1 բաժակ
Կակաո – 3 թ/գ

 

Կրեմի համար

Կարագ – 350-400 գ
Կաթ – 1 բաժակ
Ձու – 1-2 հատ
Շաքարավազ – 1-1.5 բաժակ
Ալյուր – 2 ճ/գ
Կակաո – 2 ճ/գ
Կոնյակ – 1 ճ/գ



Օշարակի համար.

Շաքարավազ – 0.5 բաժակ
Ջուր – 1 բաժակ
Կոնյակ – 1 ճ/գ

 

 

Պատրաստման եղանակը

 

 

Տորթը պատրաստվում է 2 գույնի բիսկվիթներից՝ բաց և մուգ: Բաց գույնի համար 6 ձուն հարել 1 բաժակ շաքարավազով: Աստիճանաբար ավելացնել ալյուրը և գդալով զգուշորեն խառնել: Լցնել նախապես յուղապատած տորթի կաղապարի մեջ: Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մինչև ոսկեգույն դառնալը: Հանել ջեռոցից, մի քանի ժամ թողնել սառչի:

 



2-րդ շերտի համար պատրաստել նույն ձևի խմոր, ավելացնել կակաոն, աղացած ընկույզը ու թխել նույն կերպ:

Ինչպե՞ս պատրաստել կրեմը

Ձուն հարել շաքարով՝ մինչև համասեռ զանգված դառնալը: Կաթը եռացնել՝ անընդհատ խառնելով: Եռման կաթը լցնել ձվի զանգվածի մեջ: Մարմանդ կրակի վրա եփել՝ հասցնելով եռման աստիճանի: Այնուհետև սառեցնել՝ անընդհատ խառնելով: Կարագը հարել, աստիճանաբար ավելացնելով կաթի զանգվածը: Կրեմը բաժանել 2 մասի, մի մասի մեջ լցնել կոնյակ, իսկ մյուսի մեջ՝ կակաո:

Յուրաքանչյուր բիսկվիթը բաժանել 2 մասի, ցողել օշարակով: Բիսկվիթների վրա քսել կրեմը և ըստ գույների մեկ ո մեջ շերտերը դասավորել: Կողքերին քսել կրեմ, տորթի փշուրներ, իսկ մակերեսը ձևավորել ժամացույցի պես: Թվերը կարելի է գրել հալեցրած շոկոլադով, իսկ սլաքները՝ շոկոլադի սալիկի բարակ կտորներով:

 



Ամենաընթերցվածը