Տեսողության և հիշողության հետ կապված խնդիրներ ունե՞ք. Այս վիտամինի պակասն է մեղավոր

Դիտումներ 607

Տեսողության և հիշողության հետ կապված խնդիրներ ունե՞ք. Այս վիտամինի պակասն է մեղավոր

Ցիանոկոբալամինը (վիտամին B12-ի ամբողջական անվանումը) կարևոր է մեր բջիջների նյութափոխանակության համար:

Եթե ուշադրություն չդարձնեք այս վիտամինի պակասին, դա կարող է հանգեցնել արյան ու նյարդային համակարգի հիվանդությունների։

 


Դուք պետք է տեղյակ լինեք այն ախտանիշներին, որոնք ցույց են տալիս, որ մարմինը վիտամին B12-ի պակաս ունի.

-Գունատություն
Ցիանոկոբալամինը խթանում է կարմիր արյան բջիջների ձևավորումը: Դրանց ոչ բավարար քանակության դեպքում սակավարյունությունը զարգանում է նույնիսկ երկաթի բավարար ընդունման դեպքում։ Անեմիան ուղեկցվում է մաշկի գունատությամբ։



-Մոռացկոտություն
Քրոնիկ կամ ոչ բնորոշ մոռացկոտությունը կարող է լինել B12 անբավարարության ախտանիշ: Այս խնդիրները կարող են սխալ մեկնաբանվել որպես դեմենցիայի կամ Ալցհեյմերի հիվանդության նշաններ, հատկապես տարեց մարդկանց մոտ: Արյան մեջ B12-ի մակարդակի որոշումը կօգնի ճիշտ ախտորոշում և համարժեք բուժում հաստատել:

 

 

-Անբացատրելի հոգնածություն
Առանց որևէ ակնհայտ պատճառի հոգնածությունը կարող է լինել վիտամին B12-ի պակասի նշան, քանի որ օրգանիզմում բավարար քանակությամբ կարմիր արյան բջիջներ չկան: Հետեւաբար, մարմինը ստանում է անբավարար թթվածին, այն չունի բավարար էներգիա ակտիվ կյանքի համար:



- Գլխապտույտ
B12-ի դեֆիցիտը կարող է նաև առաջացնել գլխապտույտի հաճախակի նոպաներ, երբ ֆիզիկական ակտիվության ժամանակ նստած դիրքից կանգնել եք միանգամից:

- Մկանային թուլություն
Այս խանգարումն առաջանում է սակավարյունությունից և մկաններում թթվածնի պակասից:

 



Ամենաընթերցվածը