Թեժ իրավիճակ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ․ Ուղիղ եթեր

Դիտումներ 1734
Թեժ իրավիճակ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ․ Ուղիղ եթեր

Թեժ իրավիճակ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ․ Ուղիղ եթեր

 


Այսօր՝ մայիսի 14-ին, Նիկոլ Փաշինյան-ը քարոզարշավը շարունակել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Նա հրապարակել է օրվա երթուղին՝ նշելով, որ այցելելու են 15-րդ թաղամաս, «Չերյոմուշկա» և 3-րդ գյուղ կոչվող հատվածներ։

Երեկվա՝ մայիսի 13-ի Արագածոտնի քարոզարշավից հետո ամենաշատ քննարկված թեմաներից մեկը դպրոցների ուսուցիչների և աշակերտների մասնակցությունն էր։ Ապարանում քաղաքացու հարցին՝ «նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի», Փաշինյանը պատասխան չէր տվել։

 

Դրանից հետո ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության դեպքերով քննություն է իրականացվելու։

Նաև հայտնի է դարձել, որ Փաշինյանը քարոզարշավի պատճառով չի մասնակցելու մայիսի 28-ին Աստանայում նախատեսված ԵԱՏՄ նիստին

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը