Տաք աղցան հավով և սպանախով․ Զարմացրեք ձեր հյուրերին
Դիտումներ 341
Բաղադրիչներ․
- Սպանախ - 100 գ
- Հավի ֆիլե - 200 գ
- Սպիտակ հաց - 150 գ
- Ընկույզ - 100 գ
- Սխտոր - 2 պճեղ
- Ձիթապտղի յուղ - 50 մլ
- Աղ, պղպեղ - ըստ ճաշակի
Հավի ֆիլեն կտրատել մեծ շերտերով, տապակել բարձր ջերմության վրա, մինչև դառնա խրթխրթան:
Հավի մսին ավելացնել սպանախը, թեթև տապակել, խառնել և կաթսան վերցնել կրակից։ Ըստ ճաշակի ավելացնել աղ և պղպեղ:
Հացը ձեռքերով տրորեք կամ դանակով կամ բլենդերով մանրացրեք։ Հացի փշրանքները հինգ րոպե տապակել տապակի մեջ երկու ճաշի գդալ ձիթապտղի յուղով, ընկույզով և մանր կտրատած սխտորով։
Երբ փշրանքները չորանան, իսկ ընկույզները կարմրեն, կաթսան հանեք կրակից։
Հավի միսն ու սպանախը տեղափոխեք աղցանի ամանի մեջ, վրան շաղ տալ հացի փշրանքներով, սխտորով և ընկույզով խառնուրդը և մատուցել:
Ամենաընթերցվածը