Սրտաբանը ասել է, թե որքան հաճախ է պետք արյուն հանձնել, որպեսզի հետո առողջական խնդիրների առաջ չկանգնենք
Դիտումներ 3309
Խոլեստերինն անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն դրա ավելցուկով մեծանում է այլ խնդիրների առաջացման վտանգը։ Դրանք առաջացնում են արյան անոթների խցանումներ և հանգեցնում սրտի կաթվածի և ինսուլտի: Արյան մեջ ընդհանուր խոլեստերինի նորմալ մակարդակը 5,0 մմոլ/լ-ից ցածր է։
Ցուցանիշի գերազանցումն առաջին հերթին ցույց է տալիս սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև այլ պաթոլոգիաների՝ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ (հիպոթիրեոզ) և երիկամների և լյարդի աշխատանքի խանգարման ռիսկը: Ցածր խոլեստերինը վկայում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների և սուր հիվանդությունների մասին։
Ցուցանիշի նվազումը կարող է լինել նաև վիրաբուժական միջամտությունների արդյունք։
Անհրաժեշտ է տարին մեկ անգամ խոլեստերինի համար արյան անալիզ կատարել՝ հետագա առողջական խնդիրներից խուսափելու համար;
Ամենաընթերցվածը