Սրանք են այն հիվանդությունները, որոնք հանգեցնում են մազաթափության

Դիտումներ 663

Սրանք են այն հիվանդությունները, որոնք հանգեցնում են մազաթափության

Եթե ​​մազերը օրական փոքր քանակությամբ թափվում են, դա նորմալ է:
Մարդը կարող է օրական կորցնել մինչև 100 մազ։ Բայց եթե ծավալը ավելի մեծ են, խնդիրը սկսում է անհանգստացնել, իսկ մազերի վիճակը վախեցնում է, ապա պետք է անհապաղ դիմել մասնագետի։
Այնուամենայնիվ, մազերի վիճակը առողջության ցուցանիշ է։
Այս մասին ավելի մանրամասն խոսել է մաշկաբան Ալեքսանդրա Ֆիլեւան «Իզվեստիա» հրատարակության ներկայացուցիչների հետ զրույցում։

 



Բժիշկը նշեց, որ խնդիրները կարող են կապված լինել սթրեսի, վիտամինների պակասի, ներքին օրգանների աշխատանքի խանգարման հետ, որոշ դեղամիջոցների ընդունումը նույնպես կարող է հանգեցնել դրանց թափվելուն։
Ֆիլևան հարցազրույցներից մեկում ընդգծել է, որ անդրոգենիկ ալոպեկիայի դեպքում մազերը դառնում են ավելի փխրուն, բարակ, թուլանում և որոշակի հատվածներում թափվում: Եթե ​​մազերը երկար ժամանակ են թափվում, ապա խնդիրն ամենից հաճախ կապված է այս հիվանդության հետ։

 



Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների դեպքում մազերը նույնպես թափվում են, կոտրվում և գունաթափվում:
Բժիշկը նաև անեմիան է ավելացրել այն հիվանդությունների ցանկում, որոնց պատճառով մազերը թափվում են։ Բայց այստեղ դուք կարող եք բացահայտել հիվանդությունը միայն արյան ստուգում անցնելով:

 



Ամենաընթերցվածը